Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 5 (305), մայիս 2025 թ.  


 

       

ՏԱՐԵՎԵՐՋՅԱՆ ՀԱՇՎԵՏՈՒ
ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ

այիսի 27-ին Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում տեղի ունեցավ տարեվերջյան հաշվետու միջոցառում, որին ներկա էին ծնողներ եւ մեծաթիվ հյուրեր: Միջոցառումը բազմաթեմատիկ էր. գարուն, մայրություն, Սուրբ Հարություն, մայիս 28:

Հանդիսությունը բացեցին «Սուրբ Հակոբ» կիրակնօրյա դպրոցի սաները: Նրանք նախ նեկայացրին Մեծ պահքի շաբաթները՝ սկսելով Բուն բարեկենդանից եւ ավարտելով Ավագ շաբաթով, իհարկե ներկայացնելով նաեւ Ավագ շաբաթվա բոլոր օրերն առանձին-առանձին: Բացի եկեղեցական արարողակարգերից, երեխաները ներկաների ուշադրությունը հրավիրեցին հայ ընտանիքներում պահպանվող ավանդույթներին՝ կապված Ավագ շաբաթվա, Սուրբ Հարության եւ Սուրբ Համբարձման տոների հետ:

Այնուհետեւ իրար հաջորդեցին երգի, պարի, օտար լեզուների խմբակների սաների ելույթները:

Անչափ հուզիչ էր պարի խմբակի անակնկալը մայրիկներին: Պարային նոր համարը բեմականացված էր այնպես, որ վերջում պարուհիներն իրենց մայրիկներին ծաղիկներ նվիրեցին:

Անկրկնելի էր երեքից վեց տարեկան փոքրերի ելույթը: Օտար լեզուների խմբակի մասնակիցները բեմականացրել էին «Տնակ» հեքիաթը:

Միջոցառման վերջում Սուրբ Հակոբ մշակութային բաժնի պատասխանատու Լ. Գրիգորյանը շնորհակալություն հայտնեց մասնակից երեխաներին, ուսուցիչներին, ինչպես նաեւ արհեստավարժ նկարիչ Վարդան Հակոբյանին՝ միջոցառումները գեղեցիկ ֆոտոշարքով լուսաբանելու համար:

ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՎԱՐԴԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները