| ՏՏ
ՈԼՈՐՏՈՒՄ ՄԱՍՆԱԳԻՏԱՆԱԼՈՒ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆ
 երգեյ
Ասլանյանի անվան բարեգործական հիմնադրամի կողմից, «Ձեռնարկությունների
ինկուբատոր» հիմնադրամի, Գյումրու տեխնոլոգիական եւ Ազատանի «Սուրբ
Հարություն» կրթական կենտրոնների համագործակցությամբ, «Սուրբ Հարություն»
կրթական կենտրոնում ստեղծվեց տեխնոլոգիական լաբորատորիա՝ «S.A. Lab»,
ինչը հնարավորություն է ընձեռում Շիրակի մարզում՝ Ազատանում եւ հարակից
բնակավայրերում, բնակող երիտասարդներին մասնագիտանալ ՏՏ ոլորտում:
Ի՞նչ է «S.A. Lab»-ը եւ ինչո՞վ է զբաղվում: Այն տեխնոլոգիական լաբորատորիա
է՝ նախատեսված կրթական ծրագրերի իրականացման համար: Լաբի նպատակն
է երիտասարդներին հնարավորություն տալ մասնագիտանալու տեղեկատվական
տեխնոլոգիաների ոլորտում: Այժմ ծրագիրը հասանելի է Ազատանի եւ հարակից
գյուղերի բնակիչներին:
Լաբը
հագեցած է նոր սերնդի համակարգիչներով եւ տեխնիկայով ու սարքավորումներով,
որոնք օգնում են ծանոթանալ ՏՏ ոլորտի ընձեռած լայն հնարավորություններին:
Նախատեսվում է լաբում անցկացնել կրթական, մենթորական, կամավորական
եւ ժամանցային նախաձեռնություններ, որոնց կարող են մասնակցել տարբեր
տարիքային խմբերի երիտասարդներ՝ վերոնշյալ համայնքներից:
Լաբը գործարկվեց ապրիլի 14-ից՝ մեկնարկելով «Creative Coding with
AI» անվճար դասընթացը, որի շրջանակում մասնակիցները կուսումնասիրեն
ծրագրավորում՝ արհեստական բանականության կիրառությամբ եւ կստեղծեն
իրենց հեղինակային ինտերակտիվ նախագծերը: Լավագույն առաջադիմություն
ցուցաբերած մասնակիցները հնարավորություն կունենան, որպես մենթոր,
ներգրավվել հաջորդիվ իրականացվող դասընթացներում:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|