| «ՀԱՅ
ԵԿԵՂԵՑԻՆ ՈՐՊԵՍ ՀԱՅԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՏԱՊԱՆ»
 իրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
Երիտասարդաց միությունը շարունակում է հոգեւոր զրույցների շարքը:
«Ճանաչենք Աստծո կամքը» խորագրով երրորդ հանդիպումը տեղի ունեցավ
մայիսի 5-ին, Տ. Հակոբ քհն. Գրիգորյանի հետ՝ «Հայ Եկեղեցին որպես
հայի փրկության տապան» թեմայի շրջանակներում:
Եկեղեցին մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարմինն է: Տեր Հայրը Խոսեց առաջին
դարում, առաքյալների կողմից, Եկեղեցիների հիմնադրման, դարե-դար դրանց
զարգացման մասին, ինչպես նաեւ անդրադարձավ Հայ Եկեղեցուն՝ որպես
Ընդհանրական Եկեղեցու կարեւոր մաս, միաժամանակ շեշտեց, թե որքան
կարեւոր է, փրկության ու հարատեւության համար, լինել Հայ Եկեղեցու
զավակ:
Եկեղեցին
այն վայրն է, ուր հանդիպում են մարդ եւ Աստված: «Եկեղեցին երկնքի
արքայությունն է՝ երկրի վրա հաստատված: Ինչպես մեր հոգեւոր հայրերն
են ասում՝ Նոյան տապանն է: Նրանք, ովքեր գտնվեցին Նոյան տապանի մեջ,
փրկվեցին»,- նշեց Տեր Հակոբն իր խոսքում:
Զրույցի վերջում Տեր Հայրը սիրով պատասխանեց երիտասարդներին հուզող
հարցերին, իսկ արդյունքում ստացվեց շատ կարեւոր ու արդյունավետ հանդիպում:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|