Չարի կողմից մեզ համար փորված գերեզմանը բոլոր ժամանակներում թափուր է մնալու, քանզի մենք Քրիստոսի հետ նեղությունները հաղթահարող եւ ամեն գողգոթայից հարության հավատքով հառնող ժողովուրդ ենք:

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 5 (305), մայիս 2025 թ.  


 

       

ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ
ՆՇՎԵՑ ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ

այիսի 1-ին, Շիրակի թեմի Երիտասարդաց միությունը նշեց մեր Տեր եւ Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Սուրբ Հարության տոնը՝ օրհնությամբ ու ներկայությամբ Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի եւ մասնակցությամբ քահանա Հայրերի:

«Հրաշափառ»-ի հոգենորոգ հնչյուններից հետո Սրբազան Հայրը փոխանցեց Սուրբ Հարության ավետիսը, օրհնեց զատկական սեղանը, ապա բոլորով ճաշակեցինք տոնական սեղանի գլխավոր կերակրատեսակները: Դե, իհարկե, էլ ի՞նչ Սուրբ Հարության ճաշկերույթ` առանց զատկական հավկթախաղի, թեմատիկ երգ ու պարի:

Օրվա անբաժան մասն էին կազմում նաեւ կարեւոր կենացները՝ ուղղված մեր Եկեղեցու պայծառությանը, հայրենիքի անսասանությանն ու երիտասարդների եռանդի կրկնապատկմանը: Լավագույն ավանդույթների պահպանմամբ` տոնական երեկոն զարդարեցին ազգային երգն ու պարը, որոնց շունչ ու ոգի էին հաղորդում մեր լավ բարեկամները՝ «Հրայրք» ավանդական պարի խմբի սաները:

Տոնական ճաշկերույթի ընթացքում, հանդիսավար Իշխան Բարոյանի կողմից, անցկացվեցին նաեւ հետաքրքրաշարժ հոգեւոր ու երիտասարդական խաղեր՝ աստվածաշնչյան կերպարների գուշակումից մինչ մի շարք ակտիվացնող առաջադրանքներ:

Տոնական միջոցառումն իրենց երաժշտական կատարումներով ամբողջացրին Մարմաշենի հովվության երիտասարդաց միության անդամները: Առաջնորդ Սրբազան Հայրը երիտասարդների հետ կտրեց տոնական տորթը, որից հետո օրհնեց նրանց:

Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Ալեքսանդրապոլ Ռանչո» ռեստորանային համալիրին՝ Ղուկասյան ընտանիքի գլխավորությամբ, Իշխան Բարոյանին, ում վստահված էր երեկոյի հանդիսավար լինելու պատասխանատու գործառույթը, Իրաքի հայոց թեմի սպասավոր Տ. Հակոբոս քհն. Իսահակյանին, միության երիտասարդներից Սամվել Սիմոնյանին, Սեդրակ Հարությունյանին, ովքեր աջակցեցին տոնական միջոցառման իրականացմանը, ինչպես նաեւ «Gyumri Cakes»-ին՝ երեկոյի ամենաքաղցր բաղադրիչի տրամադրման համար:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները