Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

Լրահոսից

5 ապրիլի - Տոն Ս. Գրիգոր Լուսավորչի չարչարանաց եւ մուտն ի վիրապ: Ս. Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում, ձեռամբ Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:

6 ապրիլի - Գալստյան կիրակի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհորդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

7 ապրիլի - Ավետումն Ս. Աստվածածնի: Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

13 ապրիլի - Ծաղկազարդ: Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հավարտ սրբազան արարողության կատարվեց Անդաստան:

17 ապրիլի - Ավագ հինգշաբթի: Սուրբ Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն ընթերցեց Ս. Բարսեղի ճառը:

19 ապրիլի - Ճրագալույց Սուրբ Զատկի: Ս. Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

20 ապրիլի - Հարություն Տյառն մերո Հիսուսի Քրիստոսի: Առաջնորդանիստ Սորբ Աստվածածին եկեղեցում մատուցվեց Ս. Հարության Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի:

21 ապրիլի - Հիշատակ մեռելոց: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:

24 ապրիլի - Հայոց Ցեղասպանության 110-րդ տարելից: Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց ոգեկոչման Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

27 ապրիլի - Նոր կիրակի կամ Կրկնազատիկ: Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը եղավ Ոսկե Բլուրում գտնվող Ս. Սարգիս եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը մեկնող հոգեհույզ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները