Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

ՈԻԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ԱՐՄԱՎԻՐԻ ԹԵՄ

պրիլի 12-ին՝ Ղազարոսի հարության հիշատակի ուրախ առիթով, նախաձեռնությամբ Ժաննա Խաչատրյանի եւ Զարիկ Իգիթյանի, մի խումբ հավատացյալ ուխտավորներ ուղեւորվեցին Արմավիրի մարզի Մեծամոր ավանի Ս. Ղազար եկեղեցի:

ՍՐԲԻ ԱՆՄԱՀ ՀԻՇԱՏԱԿԸ

Ծաղկազարդին նախորդող շաբաթ օրը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին հիշատակում է Ս. Ղազարոսի հարությունը, որն ավետարանական ծագում ունի: Երուսաղեմից քիչ հեռու գտնվող Բեթանիա գյուղում ապրում էին Ղազարոսն ու իր քույրերը՝ Մարթան եւ Մարիամը, որոնց Հիսուս սիրում էր: Երբ Ղազարոսը հիվանդացավ, քույրերը մարդ ուղարկեցին Հիսուսի մոտ՝ ասելով. «Տե՛ր, ահավասիկ նա, ում դու սիրում էիր, հիվանդացել է» (Հովհ. ԺԱ 3): Բանբերն ակնկալում էր, որ Ղազարոսի հանդեպ տածած սերը Հիսուսին պիտի շտապեցներ Բեթանիա, սակայն աստվածային պատասխանը հետեւյալը եղավ. «Այդ հիվանդությունը մահաբեր չէ, այլ Աստծո փառքի համար է, որպեսզի դրանով Աստծո Որդին փառավորվի» (Հովհ. ԺԱ 4):

Վիմափոր գերեզմանին հասնելով՝ դռնաքարը Հիսուսի հրամանով մի կողմ են գլորում: Ներկաներն անհանգստանում են, թե մարմինն արդեն նեխած կլինի: «Եթե հավատաք, կտեսնեք Աստծո փառքը»,- ասում է Տերը: Ապա, ձեռքերը վեր բարձրացնելով, գոհություն է հայտնում Հորն ու աղաղակում. «Ղազարոս, վեր կաց, դուրս արի» (Հովհ. ԺԱ 43): Եվ Ղազարոսը կանգնում է նրանց առջեւ, ինչպես որ էր՝ երեսն ու մարմինը պատանքներով փաթաթված: Սակայն հիշենք այն խոսքը, որ շատ տեղին է այստեղ. «Աստծո համար անկարելի ոչինչ չկա»: Այսօր էլ Նա կանգնած է մեր հոգու վիմափոր ու մռայլ գերեզմանի մոտ՝ Իր բարի ու սիրառատ հայացքով քարացնելով եւ սարսափեցնելով դեւերի բազմությանը: Նա՝ Ամենահաղթ Տերը, սպասում է մարթաներին ու մարիամներին՝ մեր հոգու քույրերին, որպեսզի մեկ անգամ եւս հաստատի՝ եթե հավատաք, կտեսնեք Աստծո Սերն ու Փառքը:

ՈՒԽՏԻ ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ

Սուրբ Ղազարոս եկեղեցում, մեծաթիվ ուխտավորների ներկայությամբ, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Տաճատ քհն. Ինջիղուլյանը:

Վերջին հանգրվանը Բամբակաշատի՝ 1914 թվականի կառույց, Ս. Աստվածածին եկեղեցին էր: Այստեղ եւս բոլորը համատեղ աղոթեցին՝ Բարձրյալից հայցելով զորավիգ լինել հայոց հինավուրց աշխարհին ու Եկեղեցուն, իսկ երեկոյան, գոհ սրտով ու սաղմոսասացությամբ, բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները