Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

«ԱՀԱՎԱՍԻԿ ԵՍ ՄՆՈՒՄ ԵՄ ՏԻՐՈՋ ԱՂԱԽԻՆԸ»

պրիլի 7-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սուրբ Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

Ազատանի հովվության Կիրակնօրյա դպրոցներում (Ազատան, Ղարիբջանյան, Ախուրիկ, Բայանդուր) հերթական դասը նվիրված էր հենց այդ տոնին: Դասի ընթացքում երեխաները ծանոթացան տոնի խորհրդին, անդրադարձ ունեցան Սուրբ Մարիամ Աստվածածնի հոգեւոր սխրանքին, խոնարհությանը եւ աստվածպաշտությանը՝ որպես կնոջ եւ մոր կատարյալ իդեալ:

Այնուհետեւ սաներն իրենց ձեռքերով պատրաստեցին շնորհավորական բացիկներ եւ փոքրիկ նվերներ մայրիկների համար:

«Աշխատանքային պրոցես»-ը լի էր սիրով ու ոգեւորությամբ, քանզի նրանք նվերներ էին պատրաստում ամենաթանկ էակի՝ իրենց կյանք տված մայրիկի համար:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները