Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒ ԼԱՎԱԳՈՒՅՆ ՆՎԵՐԸ

ի անգամ Մինեսոտայի դպրոցներից մեկի մաթեմատիկայի ուսուցչուհին աշակերտներին նման առաջադրանք տվեց՝ կազմել դասարանցիների անվանացանկը, մտածել յուրաքանչյուր դասընկերոջ մասին, նշել, թե նրա ո՞ր հատկանիշն է ամենաշատը դուր գալիս իրենց եւ այդ դրական գիծը գրել նրա անվան դիմաց:

Երբ դասն ավարտվեց, ուսուցչուհին հավաքեց բոլոր ցուցակները: Օրն ուրբաթ էր: Շաբաթվա վերջում նա մշակեց արդյունքները, եւ երկուշաբթի օրը յուրաքանչյուր աշակերտ ստացավ մի թերթիկ, որի վրա գրված էին այն բոլոր լավ հատկանիշները, որոնք նկատել էին դասընկերները:

Երեխաներն ընթերցում էին թերթիկները: Դասարանում երբեմն շշուկ էր լսվում. «Չէ՞ որ սա ի՛մ մասին է... Ես նույնիսկ չգիտեի, որ ինձ այսքան սիրում են»: Նրանք դասարանում արդյունքները չքննարկեցին, բայց ուսուցչուհին գիտեր՝ ինքը հասել էր իր նպատակին: Աշակերտներն սկսեցին հավատալ իրենց, վստահել սեփական ուժերին:

Մի քանի տարի անց աշակերտներից մեկը զոհվեց Վիետնամում: Նրան հուղարկավորեցին հայրենի Մինեսոտայում: Զոհված դասընկերոջը հրաժեշտ տալու էին եկել ընկերները, նախկին դասընկերները, ուսուցիչները: Հիշատակի արարողության ժամանակ զոհվածի հայրը մոտեցավ մաթեմատիկայի ուսուցչուհուն.

- Ցանկանում եմ Ձեզ մի բան ցույց տալ,- ասաց նա եւ դրամապանակից հանեց չորս տակ ծալված, ծալքերը մաշված մի թուղթ:

Պարզ երեւում էր, որ այն շատ անգամ էր ընթերցվել:

-Սա գտանք մեր որդու իրերի մեջ: Նա երբեք չէր բաժանվում դրանից: Ծանո՞թ է Ձեզ,- շարունակեց ասելիքը հայրը եւ թուղթը մեկնեց ուսուցչուհուն:

Դա դրական հատկանիշների այն ցուցակն էր, որ գրել էին դասընկերները նրա մասին:

- Շնորհակալ ենք Ձեզ,- ասաց մայրը:- Մեր որդու համար դա անչափ թանկ էր:

Եվ այդ պահին զարմանալի բան տեղի ունեցավ: Մեկը մյուսի հետեւից դասընկերները հանեցին իրենց թերթիկները: Շատերը դրանք պահել էին դրամապանակներում, ոմանք՝ անգամ ընտանեկան ալբոմում: Նրանցից մեկն ասաց.

- Մենք բոլորս պահել ենք այդ ցուցակները: Ինչպե՞ս կարելի էր դեն նետել: Դրանք ամենալավ ուղեկիցները դարձան մեր կյանքում եւ մեծագույն օգնականը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները