Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

«ԴԱՍՔ ԱՆՄԱՐՄՆՈՑ ՀՐԵՇՏԱԿԱՑ ՔԵԶ ԵՐԱՆԵՆ,
ԱՄԵՆՕՐՀՆԵԱԼ ԿՈՅՍ ՄԱՐԻԱՄ…»
ԱՎԵՏՈՒՄՆ ՍՈՒՐԲ ԱՍՏՎԱԾԱԾՆԻ

այ Առաքելական Սուրբ Եկեղեցին հնուց ի վեր տոնախմբել է Ավետման սքանչելի եւ մեծախորհուրդ տոնը, որ հաստատուն եւ անշարժորեն նշվում է ապրիլի 7-ին՝ ի հիշատակ Գաբրիել հրեշտակապետի՝ շնորհընկալ Կույս Մարիամին բերած ավետիսի, թե, Սուրբ Հոգու զորությամբ, Աստվածորդին իր միջոցով պիտի մարդեղանա:

Աստվածամայրը, անարատ հոգու շնորհներով, առաքինության ու սրբության օրինակ հանդիսացավ մարդկության պատմության բոլոր դարերում: Նա կանանցից ամենաօրհնյալն է, քանզի եղավ աշխարհի Փրկչի՝ մարդեղացած Աստվածորդու մայրը: Պատահական չէր, որ Հովհաննես Մկրտչի մայրը՝ Եղիսաբեթը, երբ հանդիպեց Մարիամին Սուրբ Հոգով հղիանալուց հետո, «լցվեց Սուրբ Հոգով եւ բարձր ձայնով աղաղակեց. «Օրհնյալ ես դու կանանց մեջ, եւ օրհնեալ է քո որովայնի պտուղը» (Ղուկ. Ա 42): Ուրեմն՝ անափ պետք է լինի մեր սերն ու անպարագրելի մեր նվիրումն առ Աստվածամայրը, որպեսզի նա սիրահոժար դառնա ամենքիս մայրը:

Հայոց եկեղեցիներում ապրիլի 7-ին վերստին ղողանջեցին զանգերը եւ վերստին մեզ ազգովի առիթ ընձեռնվեց ծնրադրել Տիրամոր առջեւ ու աղոթել: Գիշերային եւ առավոտյան ժամերգություններից հետո առաջնորդանիստ Ս. Աստվածածին մայր եկեղեցում, Ավետման տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Հակոբ քհն. Գրիգորյանը:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ավետման տոնը հռչակվել է մայրերի օրհնության օր: Այդ օրը հայոց բոլոր եկեղեցիներում կատարվում է, մայրության բերկրանքին սպասող, կանանց օրհնության հատուկ կարգ, որպեսզի ամենաօրհնյալի՝ Սուրբ Աստվածամոր բարեխոսությամբ, օրհնվեն հայոց ընտանիքները՝ հավատարիմ մնալով Եկեղեցու սուրբ ավանդությանն ու դավանանքին: Կանանց օրհնության կարգ կատարվեց նաեւ Շիրակի թեմի եկեղեցիներում, այդ թվում եւ Սուրբ Աստվածածնում:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները