Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

ՃԱՆԱՊԱՐՀ ԴԱՐՁԻ

Նա իմ Փրկիչն է: Ես օգնեցի, որ Նա սպանվի,
բայց Նա ինձ համար մեռավ, որ ես ապրեմ:
«ՃԱՆԱՊԱՐՀ ԴԱՐՁԻ» ԳՐՔԻՑ

վագ շաբաթվա խորհրդով՝ ապրիլի 16-ին, Շիրակի թեմի Երիտասարդաց միությունը նախաձեռնել էր Տ. Վազգեն արքեպս. Քեշիշյանի «Ճանապարհ դարձի» գրքի քննարկումը՝ Տ. Մակար քհն. Գալամդարյանի հետ:

Գրքում հեղինակը հանդես է գալիս Նոր Կտակարանի կերպարների միջոցով, որոնք Ավագ շաբաթվա գլխավոր դերակատարներն են: Խոսում են հերոսները, պատմում սեփական ապրումների, զգացումների, մեղքերի, զղջումների մասին եւ, վերապրածի միջոցով, հորդորում մեզ՝ արդի մարդկանցս, հեռու մնալ իրենց գործած սխալներից ու մեղքերից:

Կերպարներից ոմանց հանդիպումը Քրիստոսի հետ իրենց կյանքում դառնում է փրկության, իսկ ոմանց համար՝ կործանման ճանապարհ:

Հիշի՛ր, փոքր թվացող մեղքն անգամ հեռացնում է Աստծուց, բայց չկա այնպիսի մեծ մեղք, որ չսրբվի Աստծո սիրո եւ ներողամտության շնորհիվ: Պետք է միայն քայլ անել դեպի Աստված:

Քննարկումն անցավ գիրքն ընթերցած երիտասարդների խորը տպավորությունների, արտահայտված կարծիքների, վերլուծությունների ու առաջադրված հարցերի ներքո:

Միջոցառումը պատճառ եւ առիթ հանդիսացավ, որպեսզի, Ավագ շաբաթվա խորհրդի ու հանդիպող կերպարների միջոցով, երիտասարդներն անդրադառնան սեփական կյանքին եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսով մեղքից մաքրման ընթացքին:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները