| «ՔՐԻՍՏՈՆՅԱ.
ՊԱՐԶԱՊԵՍ ԱՆՎԱՆՈՒՄ, ԹԵ՞ ԿՅԱՆՔ»
նչո՞ւ
մարդը պետք է լինի քրիստոնյա: Ո՞ւմ ենք ծառայում՝ չարին, թե բարուն:
Քրիստոնեությունն անվանո՞ւմ է, թե կյանք:
Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ
թեմի Երիտասարդաց միությունը շարունակում է հոգեւոր զրույցների շարքը:
«Ճանաչենք
Աստծո կամքը» խորագրով շարքի երկրորդ հանդիպումը տեղի ունեցավ ապրիլի
8-ին, արժանապատիվ Տ. Վարագ քհն. Հակոբյանի հետ:
Այս անգամ երիտասարդներն ու Տեր Հայրը զրուցեցին «Քրիստոնյա. պարզապես
անվանո՞ւմ, թե կյանք» թեմայով:
«Քրիստոնեությունը մեր էությունն է, իսկ լինել քրիստոնյա նշանակում
է ծառայել Աստծուն: Քրիստոնյաներս պետք է ծառայենք Աստծուն՝ մեզ
կյանք տվողին»,- երիտասարդների հետ հանդիպման ընթացքում նշեց Տեր
Վարագը: Տեր Հայրը պատասխանեց նաեւ երիտասարդներին հուզող մի շարք
կարեւոր հարցերի:
«Ճանաչենք Աստծո կամքը» խորագիրը կրող հանդիպումների շարքը նպատակ
ունի երիտասարդներին ավելի մոտեցնել Աստծուն, լինել Սուրբ Եկեղեցու
կողքին՝ որպես գիտակից եւ լուսավորված երիտասարդներ:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|