Քրիստոնեական հավատքի սիրտը Հարությունն է, լուրն այն մասին, որ մահն ամեն ինչի վերջակետը չէ, քանզի Քրիստոս հաղթել է մահվանը: Սա է քրիստոնեության մեծագույն հայտնագործությունը:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 4 (304), ապրիլ 2025 թ.  


 

       

«ՄԱՀԸ ՈՉ ԹԵ ԱՎԱՐՏՆ Է ՄԵՐ ԳՈՅՈՒԹՅԱՆ, ԱՅԼ
ՀԱՆԴԻՊՈՒՄԸ ՀԱՎԻՏԵՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ»

պրիլի 26-ին մեծ ցնծություն էր ՀՀ ԿԳՄՍՆ Գյումրու թիվ 3 արհեստագործական պետական ուսումնարանում: «Խոհարար 1-ին» խումբը դաս-միջոցառում էր կազմակերպել՝ նվիրված Սուրբ Հարության տոնին եւ հանապազօրյա հացի պանծացմանը:

Միջոցառումն իր ներկայությամբ պատվել էր Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Ներկա էին նաեւ Տ. Կորյուն քհն. Մաթեւոսյանը, Տ. Մակար քհն. Գալամդարյանը, իչպես նաեւ մեծաթիվ հյուրեր:

Ուսանողները ներկայացրին, ժողովրդի մեջ տարածված, հացի վերաբերյալ օրհնանքներ, դարձվածքներ ու անեծքներ, հացի պատմությունը, Սուրբ Հարության խորհուրդը, մատուցեցին, իրենց իսկ ձեռքով պատրաստած, զատկական ուտեստներ:

Թե՛ ուսանողները եւ թե՛ ներկաները հավկթախաղով նոր լիցք ու տրամադրություն հաղորդեցին միջոցառմանը:

Գնահատանքի խոսքով հանդես եկավ ուսումնարանի տնօրեն Արտաշես Մինասյանը: Միջոցառումն իր հայրական օրհնությամբ ամբողջացրեց ու եզրափակեց Առաջնորդ Սրբազան Հայրը:

- Մահը ոչ թե ավարտն է մեր գոյության, այլ հանդիպումը հավիտենության հետ,- ասաց թեմակալ Առաջնորդը:

Խոսելով հացի մասին՝ Սրբազան Հայրը նշեց. «Հացի վերաբերյալ կարեւոր խոսք ունի նաեւ Հիսուս Քրիստոս: Մեր Տերն ասում է. «Ես եմ կյանքի հացը, ով որ ուտի, թեկուզ եւ մեռնի, կապրի հավիտենապես»: Ուրեմն՝ ժամանակավոր կյանքի հացից ավելի, մարդ պիտի մտածի ուտել Կյանքի հացը՝ ամեն կիրակի Սուրբ Պատարագին ներկա գտնվելով եւ Սուրբ Հաղորդությամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի Մարմինն եւ Արյունը, հացի ու գինու տեսքով, ճաշակելով»:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները