| ՋԱՀԵՐՈՎ
ԵՐԹ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ
110-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԻ ԱՌԻԹՈՎ
պրիլի
24-ին՝ երիտասարդների նախաձեռնությամբ եւ արժանապատիվ Տեր Մակար
քահանա Գալամդարյանի առաջնորդությամբ, Ազատանի Հայրենական մեծ պատերազմի
զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձան-կոթողի մոտից մեկնարկեց ջահերով
երթը դեպի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցի՝ ի հիշատակ հայոց
Ցեղասպանության 110-րդ տարելիցի: Աղոթքով, շարականներով, ոգեկոչող
եւ ոգեշնչող երգերով ջահակիրների երթը հասավ եկեղեցի:
Եկեղեցում
կատարվեց միասնական աղոթք, որի ընթացքում երթի մասնակիցները խնդրեցին
Սրբոց Նահատակաց բարեխոսությունը՝ հայոց ազգի հարատեւության, մեր
Հայրենիքի անսասանության եւ հզորացման համար:
«Ցեղասպանության զոհերի յուրահատուկ եւ կարեւոր վրեժն էր, 1918 թվականի
ցեղասպանությանն ի պատասխան, հայոց պետականության վերականգնումը:
Ջահակիր լինելը պարտավորեցնում է չմոռանալ անցյալը, պահանջատեր լինել
եւ հանձն առնել՝ հզորացնելու հայոց սուրբ հայրենիքը՝ Հայաստան աշխարհը»,-
ջահակիրներին ուղղած իր խոսքում նշեց Ազատանի հոգեւոր հովիվը:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|