| «ՆՈՐԱՑՈՒՑԷՔ
ԶՕՐՀՆՈՒԹԻՒՆ ՅԱՐՈՒՑԵԼՈՅՆ
Ի ՄԵՌԵԼՈՑ, ՈՐ ՆՈՐՈԳԵՑԱՆ ԶՏԻԵԶԵՐՍ»
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ
իսուս
Քրիստոսի հրաշափառ Հարությունը քրիստոնեական տոների շարքում առանցքային
նշանակություն ունի: Այն հայտնի է նաեւ Սուրբ Զատիկ անվամբ, ինչը
հին հրեաների՝ եգիպտական գերությունից ազատագրվելու տոնն է: Փրկչի
Հարությունը ողջ մարդկության համար շրջադարձային նշանակություն ունեցավ:
Հիսուս
Քրիսոս խաչի վրա Իր արյունը հեղելով՝ բոլորիս առջեւ բացեց Երկնքի
արքայության դռները, որ փակվել էին մեր նախածնողների պատվիրազանցության
հետեւանքով: Սուրբ Նարեկացին իր աղոթամատյանում գրում է. «Մեռար
անմահդ եւ նորոգեցիր մահացածներին»: Նախքան Հարություն առնելը՝ մեր
Տերն անցավ չարչարանքներով ու տառապանքով լի ճանապարհ, որի ավարտը
հաղթանակն էր մահվան դեմ: Առաքյալները տեսնելով Հարություն առած
Հիսուսին՝ նոր ըմբռնեցին իրենց Ուսուցչի մարդեղացման խորհուրդը:
Նրանք Տիրոջ Հարության վկաները դարձան՝ աներկյուղ քարոզելով այն
աշխարհով մեկ: Քրիստոնյաներս եղանք այդ բարի ավետիսին ականջալուր
եւ մեր գլխավոր նպատակները դարձան, ինչպես Առաքյալն է ասում, Նրան
եւ Նրա Հարության զորությունը ճանաչելը, չարչարանքերին մասնակից,
մահվանը կերպարանակից լինելը՝ հասնելու համար մեռելներից Հարություն
առնելուն (Փիլիպ. Գ 10-11):
Արդ,
առանց Հարության հրաշքի չէր կարող իմաստ ստանալ Քրիստոսի զոհաբերությունը:
Մթագնած երկնքում բոցավառվող արեւի պես է ճառագայթում «Քրիստոս յարեաւ
ի մեռելոց» ավետիսը, որ դարեր շարունակ վերափոխում է մարդկության
կյանքը: Սուրբ Հարության տոնը՝ մեր Տիրոջ հաղթանակն է մահվան նկատմամբ:
Նա խաչի վրա Իր կյանքով վճարեց մեզ համար, որպեսզի մենք փրկություն
ունենանք, կարողանանք ժառանգել Երկնքի արքայությունը: Տիրոջ փրկագործ
տնօրինությունը տեսնելով՝ մեզ մնում է միայն ամրանալ մեր հավատքի
մեջ եւ երկրային կյանքը զարդարել առաքինություններով ու բարի գործերով:
«ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ» ՍՈՒՐԲ ԶԱՏԻԿ
«Ուրախ
լեր Սուրբ Եկեղեցի», քանզի այսօր քո լույս խորաններից Հարության
ու կյանքի շնորհն է բաշխվում: Քրիստոսի Հարությամբ կյանքի խավարը
փարատվեց, եւ մահը պարտվեց՝ ծնունդ տալով անմահությանը, որ դարձավ
հոգեւոր փրկության երաշխիք:
Ապրիլի 20-ին Ս. Յովերք, Ս. Նշան, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների
զանգերի ղողանջներն ազդարարեցին Հարության Ս. Պատարագի սկիզբը: Ս.
Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում օրվա պատարագիչն էր թեմակալ Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
զատկական պատգամը:
ՀԻՇԱՏԱԿ ՄԵՌԵԼՈՑ
Ապրիլի 21-ի առավոտյան մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ՝ ի հիշատակ համորեն ննջեցելոց: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ
ավգ. քհն. Հակոբյանը:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝
ԳԵՎՈՐԳ ՂԱԶԱՐՅԱՆԻ
>>>
|
|