Կյանքը Աստված կուտա տեսակ մը իբրեւ պաստառ: Մարդն է, որ Աստուծո տված այդ պաստառին վրա պիտի գծե իր կյանքին պատկերը: Եվ ինչ գծեց, այդ է, որ պատասխան կըլլա Աստուծո տվածին:

ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 2 (302), փետրվար 2025 թ.  


 

       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

այոց բանակի օրվա առիթով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Հայրապետական Մեր օրհնությունն ու բարեմաղթանքներն ենք բերում մեր բանակի սպաներին ու զինվորներին եւ համայն մեր ժողովրդին:

Մեր նորանկախ պետականության եւ ժողովրդի իրավունքների պաշտպանության սրբազան գործում անգնահատելի է հայոց բանակի դերն ու վաստակը: Այսօր՝ մեր պետության առջեւ ծառացած լրջագույն անվտանգային մարտահրավերների պայմաններում, հրամայական է մեր բանակի առավել հզորացումը, որպեսզի մեր զորականները բարձր մարտունակությամբ եւ իրենց անսասան ոգով շարունակեն հայրենյաց պաշտպանության նվիրական առաքելությունը: Զինվորականների արիասիրտ ծառայության եւ սխրանքների ամուր հիմքը միշտ եղել եւ մնալու է հայրենիքի հանդեպ սերն ու նախանձախնդրությունը, ազգային արժեքների նկատմամբ հավատարմությունը:

Աղոթում ենք հանուն հայրենիքի պաշտպանության նահատակված քաջորդիների հոգիների հանգստության համար, հայցում, որ Ամենակալն Աստված Իր Սուրբ Աջի հովանու ներքո պահպանի Հայոց բանակի զինվորներին ու հրամանատարական կազմին, ապահովություն ու բարօրություն պարգեւի մեր հայրենիքին եւ աշխարհասփյուռ մեր ժողովրդին:

Թող Աստծո խաղաղությունը եւ մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհները լինեն մեզ եւ ամենքի հետ այսօր եւ միշտ. ամեն:

ԳԱՐԵԳԻՆ Բ
ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները