| Լրահոսից
2 փետրվարի - Առաջնորդանիստ Սուրբ
Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Շիրակի թեմի բարեխնամ
Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
9 փետրվարի - Ս. Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ
քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ,
ոգեշունչ քարոզ խոսեց բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
13 փետրվարի - Ս. Յոթվերք մայր եկեղեցում երեկոյան
կատարվեց Տյառնընդառաջի նախատոնակ, այնուհետեւ Վարդանանց հրապարակում
կատարվեց անդաստան եւ, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, վառվեց
Տյառնընդառաջի ավանդական խարույկը:
14 փետրվարի - Տյառնընդառաջ: Տոն քառասնօրյա գալստյանն
Քրիստոսի ի Տաճարն: Սուրբ Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով,
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն
էր Տ. Վարագ քհն. Հակոբյանը:
15 փետրվարի - Սրբոցն Սարգսի զորավարին եւ որդվո
նորա Մարտիրոսին եւ չորեքտասան զինվորացն: Տոնի ուրախ առիթով Սուրբ
Սարգիս մատուռում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Տ. Սարգիս քհն. Սարդարյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
16 փետրվարի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
23 փետրվարի - Առաջնորդանիստ Սուրբ Յոթվերք եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ
ոգեշինիչ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը:
27 փետրվարի - Տոն Սրբոց Վարդանանց: Սուրբ Աստվածածին
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Տ. Նարեկ քհն. Ան-տոնյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում կատարվեց
Հայրապետական մաղթանք Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի
անավակոչության տոնի ուրախ առիթով:
>>> |
|