Կյանքը Աստված կուտա տեսակ մը իբրեւ պաստառ: Մարդն է, որ Աստուծո տված այդ պաստառին վրա պիտի գծե իր կյանքին պատկերը: Եվ ինչ գծեց, այդ է, որ պատասխան կըլլա Աստուծո տվածին:

 
ԳԱՐԵԳԻՆ Ա ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 2 (302), փետրվար 2025 թ.  


 

       

«ՍԻՐՈ ՈՒԺՆ Է ԱՆՀԱՂԹ»
ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ՍԱՐԳՍԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ետրվարի 15-ին, Ս. Սարգսի տոնի ուրախ առիթով, Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ հավատացյալներ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, ինչպես նաեւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, մեկնեցին ուխտագնացության Երեւանի 6-րդ մասիվի Ս. Սարգիս, առաջնորդանիստ Ս. Սարգիս եւ Աշտարակի Ս. Սարգիս եկեղեցիներ:

Սուրբ Սարգիսը հայոց կողմից սիրելի եւ մեծ ժողովրդականություն վայելող սրբերից է, ծննդով Կեսարիայից: Նա հռոմեական կայսրության նշանավոր զորավարներից էր: Իր զորավոր հավատքի համար Աստված հաջողությամբ էր պսակում նրա բոլոր ձեռնարկները: Դարեր շարունակ ժողովուրդը բանաստեղծություններ, երգեր ու ավանդույթներ է հյուսել՝ նվիրված «լսօղ աղօթից, կատարիչ խնդրուածոց» Սուրբ Սարգսին եւ փառաբանել ճերմակաձի, սրաթռիչ Սրբի «հարեհաս» զորակցությունը սիրող սրտերին, որպեսզի վերջիններս շուտով կրեն թագը սուրբ պսակի եւ արժանանան Աստծո օրհնությանը:

Սուրբ Սարգիսը նահատակության լուսե պսակը կիսեց իր պատանի որդու՝ Մարտիոսի եւ տասնչորս զինվորների հետ: Հայոց աշխարհում նահատակների թափած արյամբ վեր խոյացան քրիստոնեական հավատքի ընձյուղները, դարձան ծաղկած խաչքարեր, աղոթաբույր վանքեր ու սիրո, հավատքի տաճարներ:

ՎԵՑԵՐՈՐԴ ՄԱՍԻՎԻ ԵՎ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ Ս. ՍԱՐԳԻՍ ԵԿԵՂԵՑԻՆԵՐ

Ոխտավորները ճանապարհ ընկան վաղ առավոտյան: Տեղ հասնելով՝ Ս. Սարգիս եկեղեցում ներկա գտնվեցին մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին: Օրվա պատարագիչն էր Տ. Նորայր քհն. Բաղդասարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ուխտավորներն ստացան Սուրբ Հաղորդություն:

Հաջորդ հանգրվանը առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները խոնարհվեցին Սրբի մասունքակիր աջին, որը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի արտոնությամբ, բերվել էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից, ինչպես նաեւ Ս. Մաշտոցի անվ. Մատենադարանից բերված ձեռագիր Ավետարանին, որ 17-րդ դարում (1693 թ.) ընդօրինակվել է Ավետիս երեցի կողմից, նույն եկեղեցում: Այստեղ վերջիններս վառեցին իրենց հավատի մոմերը՝ մեկ անգամ եւս հայցելով արագահաս Սրբի բարեխոսությունը:

ԱՇՏԱՐԱԿԻ Ս. ՍԱՐԳԻՍ ՄԱՏՈՒՌԸ

Վերջին կանգառը Աշտարակի Ս. Սագիս մատուռն էր: Այն կառուցվել է 2000 թվականին: Բարձունքի վրա գտնվող աղոթատունը կարծես թե հսկում է հայոց աշխարհը: Ուխտավորներն այստեղ նույնպես մոմեր վառեցին՝ կրկին անգամ խնդրելով. «Կատարիչ խնդրուածոց, լսօղ աղօթից, երագահաս սուրբդ Սարգիս… բարեխօս լեր առ Քրիստոս վասն անձանց մերոց…»:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՄԱՐԻԱՆԱ ԳԱԲՈՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները