| ՏՅԱՌՆԸՆԴԱՌԱՋԻ
ՏՈՆԸ ԳՅՈՒՄՐՈՒ ԹԻՎ 15 ԴՊՐՈՑՈՒՄ
«Եւ դու մանուկ, մարգարէ
Բարձրելոյ կոչեսջիր, զի երթիցես առաջի երեսաց
Տեառն պատրաստել զճանապարհս նորա, տալ գիտութիւն փրկութեան
ժողովդեան նորա ի թողութիւն մեղաց նոցա»:
ՂՈՒԿ. Ա 76-77
 ոները
սերունդներին գաղափարախոսական վերլուծություններով ու հիմնավորումներով
ճիշտ մատուցել նշանակում է ունենալ վաղվա հայեցի Հայաստանի երաշխիք,
իմաստուն, ազգասեր, բարեպաշտ ու հուսալի սերունդ, ինչպես նաեւ կերտել
համամարդկային բարձր արժեքներ կրող, քրիստոնեական ու բարոյական նկարագրի
տեր քաղաքացի:
Մեծագույն քրիստոնեական տոն է Տյառնընդառաջը, որը շատ իմաստներ ունի:
Առաքելահաստատ այս տոնը լույսի, հույսի եւ Աստծուն ընդառաջ գնալու
հրավեր է, որ մեր սրտերն ու հոգիները լցնում է սիրով ու ջերմությամբ՝
եւս մեկ անգամ հիշեցելով Տիրոջ հետ հանդիպման, Նրանով մեր կյանքն
արժեւորելու եւ Նրա անմար լույսը մեր մեջ ունենալու անհրաժեշտությունը:
Այսօր առավել եւս կարիքն ունենք Աստծո այդ լույսի, որպեսզի մեր հոգիներից
ցրվի անգիտության խավարը, եւ կյանքն իմաստավորվի Քրիստոսով: Եռամեծ
Վարդապետ Ս. Գրիգոր Տաթեւացին այսպես է բնութագրում Տյառնընդառաջի
խարույկը. «Հուրն իր պայծառությամբ ու լույսով նշանակ է նաեւ Հիսուս
Փրկչի Աստվածության, որն անտեսանելի է հերետիկոսների եւ հերձվածների
համար, սակայն երեւելի է սրբության ու կատարելության խաչի ճանապարհով
գնացածների, ըստ այդմ Աստծուն հաճոյացած ադամորդիների համար, …քանի
որ վախճանի ժամանակ Քրիստոսի հաջորդ եւ վերջին գալուստը հրով է լինելու»:
Ամեն
տարվա նման, այս տարի նույնպես, իրողության շուրջն էին յուրահատուկ
ջերմությամբ համախմբվել Գյումրու թիվ 15 հիմնական դպրոցի ուսուցչական
կազմն ու աշակերտները՝ տնօրեն Սեդա Համբարձումյանի, Քնարիկ Ադամյանի
եւ Անահիտ Բաղդասարյանի նախաձեռնությամբ՝ այս կերպ կարծես ի մի բերելով
քրիստոնեական հավատքի լույս գործերը: Տյառնընդառաջի միջոցառումն
սկսվեց Տերունական աղոթքով եւ Տ. Վարագ քհն. Հակոբյանի հայրական
օրհնությամբ ու բարեմաղթանքի խոսքով: Գեղարվեստական գողտրիկ հայտագիրը
բովանդակում էր քառասնօրյա Մանկան տաճարընծայման դրվագը՝ միաձուլված
հայկական ազգային սովորություններին: Նախ Տեր Հայրը հանգամանալից
բացատրեց տոնի խորհուրդը: Այնուհետեւ հենց դպրոցի բակում վառվեց
ավանդական խարույկը, որի շուրջ բոլորվեց ուրախ շուրջպարը, հնչեցին
ժողովրդական ու ազգագրական երգեր:
Վերջում Տեր Վարագը հանդիսությունների սրահում կատարեց Տնօրհնեքի
կարգ, ապա տրվեց հյուրասիրություն:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՄԱՐԻԵՏԱ ՄԵԼՈՅԱՆԻ
>>>
|
|