| «ՄՈՒՐԱԶԱՏՈՒ
ՍՈՒՐԲ ՍԱՐԳԻՍ, ԴՈՒ ՀԱՍՆԻՍ
ՄԸՐ ԷՐԿՈՒՍԻՍ»
Սերը գործելու համար է: Չկա սեր, որը մարդուն
գործելու չմղի:
ՄԱԿԱՐ ՔՀՆ. ԳԱԼԱՄԴԱՐՅԱՆ
 ետրվարի
14-ին, Գյումրու «Երիտասարդական պալատ» ՀՈԱԿ-ում՝ «Թեյ եւ զրույց»
ծրագրի շրջանակներում, հյուրընկալել էին Շիրակի թեմի Ազատանի հովվության
հոգեւոր հովիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանին:
Տեր Հայրը երիտասարդների հետ զրուցեց Սուրբ Սարգիս զորավարի հիշատակության,
օրվա խորհրդի, երիտասարդների կյանքում սիրո կարեւորության եւ վերջիններիս
հուզող շատ այլ հարցերի շուրջ: «Սերը միակ հավիտենական զգացումն
է: Այն համակարգ է, ուր կան փոխադարձ հարգանք, զիջելու, ներելու
կարողություն, զոհաբերություն եւ հավատարմություն: Այս համակարգը
շատ կարեւոր է»,- երիտասարդների հետ զրույցում նշեց Տեր Հայրը:
Ներկաները հնարավորություն ունեցան իրենց հուզող հարցերն ուղղել
Տեր Հորը՝ ստանալով կարեւոր խորհուրդներ: Ժողովրդական սովորույթի
համաձայն՝ հանդիպման ավարտին երիտասարդներին բաժանվեցին նաեւ աղաբլիթներ:
ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
>>>
|
|