| ԿԱՐԵՎՈՐ
ՉԷ՝ ՈՐՏԵՂ ԵՍ ԴՈՒ...
 ունվարի
25-ին Շիրակի թեմի Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում
հյուրընկալվել էին «Մարզերի երեխաները մարզերում» (ՄԵՄ) սոցիալ-կրթական
հասարակական կազմակերպության հիմնադիր Մայիս Մարգարյանը, ՄԵՄ անդամներ,
ինչպես նաեւ «Ողջ մնալու արվեստ»-ի (ՈՄԱ) ներկայացուցիչներ:
Հանդիպման առաջին հատվածում Մայիս Մարգարյանը ներկայացրեց ՄԵՄ-ի
գործունեությունը, առաքելությունը, ՄԵՄ-ը՝ որպես մարզային ցանցային
համայնք, մարզերում ապրելու կարեւորթյունն ու երիտասարդների իրական
հնարավորությունները: Այնուհետեւ ներկաներն իրենց հուզող հարցերն
ուղղեցին վերջինիս եւ ՄԵՄ անդամներին:
Հանդիպման
երկրորդ հատվածն ավելի գործնական էր: ՈՄԱ-ից եկած հյուրերը ներկաներին
փոխանցեցին կարեւոր տեղեկություններ՝ ինչպես կազմակերպել առաջին
բուժօգնությունն էքստրիմալ պայմաններում եւ հատկապես զարկերակային
արյունահոսության ժամանակ, ուսուցանեցին կրակային պատրաստության
մի քանի կարեւոր կետեր եւ անվտանգության կանոններ: Ապա երիտասարդները
ձեռք բերած նոր գիտելիքները կիրառեցին գործնականում:
Հանդիպմանը մասնակցում էին Ազատան եւ Ղարիբջանյան համայնքների երիտասարդները:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|