| ՀԱՆԴԻՍՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՓՈՔՐԻԿ ԶԻՆՎՈՐՆ ԵՄ»
ԽՈՐԱԳՐՈՎ
ունվարի
27-ին Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում տեղի ունեցավ «Ես
Հայաստանի փոքրիկ զինվորն եմ» խորագրով հանդիսություն՝ նվիրված հայոց
բանակի կազմավորման 33-րդ տարեդարձին:
Ի
տարբերություն նախորդ տարիների՝ միջոցառումն այս անգամ կրում էր
ուսուցողական բնույթ: Ս. Հակոբ եկեղեցու մշակութային բաժնում հյուրընկալել
էին «Ողջ մնալու արվեստ»-ի (ՈՄԱ) Գյումրու առաջին օգնության հրահանգիչ
Բելա Գասպարյանին, զենքի կիրառման հրահանգիչներ Հովհաննես Խնոսյանին
եւ Վարուժան Դավթյանին:
Գյումրու ՈՄԱ-ն բացառիկ եւ կարեւոր հարթակ է, որ սերտորեն միմյանց
է կապում հայրենասիրությունը, ինքնապաշտպանության հմտությունները
եւ հոգեւոր զարգացման գաղափարները: Այն օգնում է երիտասարդներին,
եւ ոչ միայն, ձեռք բերել իքնավստահություն, ֆիզիկական պատրաստվածություն
եւ մարտավարական գիտելիքներ` միաժամանակ պահպանելով հայկական արժեքներն
ու ոգին:
Հանդիպումն
անցավ անչափ հետաքրքիր. նախ Բելան երեխաներին ծանոթացրեց առաջին
բուժօգնության հմտություններին, այնուհետեւ Վարուժանը խոսեց ինքնապաշտպանության
ու զենքը ճիշտ օգտագործելու մասին: Այսօր առավել, քան երբեւէ ամեն
հայ պետք է իմանա կռվել, պաշտպանվել ու պաշտպանել: Երեխաների ու
ծնողների համար շատ սպասված եւ ուսուցողական միջոցառում էր:
Սուրբ Հակոբ եկեղեցու մշակութային բաժինը միշտ կարեւորում է մեր
ազգաին արժեքները, Հայ Առաքելական Եկեղեցին եւ Հայոց բանակը, որ
ոչ միայն պետության պաշտպանական ամրոցն է, այլեւ մեր հավաքական հանձնառության,
պատասխանատվության ու համերաշխության գլխավոր խորհրդանիշը: Հանդիպման
վերջում հրավիրող եւ հյուրընկալվող կողմերը հույս հայտնեցին, որ
նմանատիպ ռազմա-հայրենասիրական հանդիպումները շարունակական կլինեն
եւ կնպաստեն մատաղ սերնդի խիզախ ոգու ամրապնդմանը:
ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
>>>
|
|