Ով օծված է սրբալույս Մյուռոնով, չի կարող անարգել իր հայրենակիցներին,
չի կարող ուրանալ
իր երկրի պատմությունը...

 
ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 10 (298), հոկտեմբեր 2024 թ.  


 

       

ԲԱՐԵԿԱՐԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐ ԱՌԱՋՆՈՐԴԱՆԻՍՏ
ԵԿԵՂԵՑՈՒ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ

«Աստծո կամքն այն է, որ բարեգործները պապանձեցնեն անխելք մարդկանց
տգիտությունը»:

Ա ՊԵՏՐՈՍ Բ 15

Բարեգործությունը մարդկային նկարագրի մի մասն է եւ սերտորեն կապված է մարդ հասկացության խորքային էության եւ յուրաքանչյուր անհատի հոգեկան ու հոգեւոր հասունությանն ու կարողություններին:

Բարեգործությունն առնչվում է դրամի հետ, բայց հավատացեք, որ դրամը բոլորովին էլ միակ անփոխարինելի միջոցը չէ: Բարեգործության արմատն ու ակունքը հավիտենական Աստված է՝ միակ բարին ու բարերարը, Նա, Ով կար աշխարհի ստեղծումից եւ դրամատիրական հարաբերությունների հաստատումից դեռ շատ առաջ: Բարեգործությունը շատ ավելի ընդգրկուն է, քան ողորմությունը, թեեւ Սուրբ Գրքում վերջինը գործածվում է բարեգործության իմաստով:

Ի վերջո, ո՞րն է բարեգործության իմաստը: Բարեգործությունը կամ բարերարությունը՝ բարին արարելը, աստվածնմանության փորձառություն է մեր անցողիկ կյանքում, դեպի միակ նպատակ՝ կատարյալ հավիտենություն առաջնորդող փորձառություն: Բարեգործության սերմերը ծլում են միայն Աստծո սիրով ջերմացած եւ մեր իրական հայրենիքի՝ Երկնքի Արքայության կարոտի՝ ապաշխարության արցունքներով ոռոգված սրտերում: Բարեգործությունը պարզապես չարիք չգործելը չէ: Բարիք գործել՝ նշանակում է գործադրել բարու եւ կյանքի, արարման եւ հարատեւման ուժը: Բարիք գործել՝ նշանակում է զինվել չարի դեմ՝ քաջաբար հաղթելու մտադրությամբ:

Իրական բարեգործը չի մտահոգվում կողքից հնչող կարծիքներից, չի վրդովվում եւ արդարանալու փորձեր չի անում, այլ հարատեւում է բարու մեջ՝ հետեւելով ավետարանական պատգամներին. «Սիրելիս, մի՛ նմանվիր չարին, այլ՝ բարուն. ով բարին է գործում, Աստծուց է, եւ ով չարիք է գործում, նա երբեք Աստծուն չի տեսել» (Գ Հովհ.11):

Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցու խաչքավոր Արմեն Տոնոյանի եւ Տոնոյան ընտանիքի ֆինանսական աջակցությամբ ու բարերարությամբ բարեկարգման աշխատանքներ են իրականացվում Գյումրու Սուրբ Յոթվերք առաջնորդանիստ եկեղեցու հարակից տարածքում:

Նորոգվում է բակի ճեմուղու սալահատակը՝ ի վայելումն հավատացյալ մեր ժողովրդի եւ ի պայծառություն թեմի մայր եկեղեցու:

Տոնոյան ընտանիքը միշտ կանգնած է եկեղեցանպաստ ծրագրերի կողքին, եւ այս նորոգությունը նրանց բարեգործության շղթայի եւս մեկ օղակն է:

Օրինակելի է վերջիններիս ընթացքը, քանզի, բարեգործությամբ եւ աստվածանվեր ընթացքով, անանցելի գանձեր են կուտակում երկնքում՝ Տոնոյան ընտանիքի եւ իրենց սերունդների օրհնության համար:

Գոհություն Աստծուն, որ մեզ պարգեւել է ազգանվեր ու եկեղեցասեր նման հայորդի: Մաղթում ենք քաջառողջ կյանքի երկար տարիներ եւ աղոթում Ամենակալ Տիրոջը, որ Իր առատ օրհնությանն ու ողորմությանն արժանացնի Արմեն Տոնոյանին և նրա ընտանիքին:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները