Քրիստոնյա լինելն իրավունք չէ, այլ՝ պարտականություն: Եթե պարտականությունը չես կատարում, կորցնում ես իրավունքը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար

 


Մանուկներին
 

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 3 (303), մարտ 2025 թ.  
   
 
       

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՈՒՂԵՐՁԸ ՄԵԾ ՊԱՀՔԻ ԱՌԻԹՈՎ

Մուտք ենք գործում Մեծ պահքի շրջան,
որն աղոթքի, ինքնաքննության, զղջումի
ու ապաշխարության ճանապարհով
առաջնորդելու է մեզ դեպի
մարդեղացյալ մեր Տեր Հիսուս
Քրիստոսի հրաշափառ Հարության
խնդություն:
Պահեցողությունն առիթ ու
հնարավորություն է՝ առավել
զորացնելու մեր հոգիները,
ամրապնդելու մեր կամքը, սրբվելու
մեղքից, մերժելու արատավոր
ընթացքները, աննկուն մնալու հավատով ու ոգով եւ ապրելու Աստծո պատվիրաններով:  >>>


 

 

ՄԱՅՐ ԱԹՈՌ ՍՈՒՐԲ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ ԳՈՒՄԱՐՎԵՑ ԳԵՐԱԳՈՒՅՆ ՀՈԳԵՎՈՐ ԽՈՐՀՐԴԻ ԺՈՂՈՎԸ

Մարտի 11-14-ը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, գումարվեց Գերագույն հոգեւոր խորհրդի հերթական ժողովը: >>>


ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ ԵՎ ՇՆՈՐՀԱԲԱՇԽՈՒԹՅՈՒՆ
ՍՈՒՐԲ ՂԵՎՈՆԴՅԱՆՑ ՔԱՀԱՆԱՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

Փետրվարի 25-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբեց Սուրբ Ղեւոնդյանց քահանաների հիշատակը: Այդ առիթով Միածնաէջ Մայր Տաճարում, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ, մատուցվեց Սուրբ Պատարագ: >>>



ՇՆՈՐՀԱՎՈՐ ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ԲԱՐՈՎ ՀԱՍՆԵՆՔ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ

Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ թեմի երիտասարդաց միությունը մարտի 2-ին նախաձեռնել էր միջոցառում՝ նվիրված Բուն բարեկենդանին: >>>



ՄԻՋԻՆՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

Միջինքը գալիս է հիշեցնելու, որ Մեծ պահքի կեսը հաղթահարված է: Մարտի 26-ին Շիրակի թեմի Երիտասարդաց միության անդամները Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ներկա գտնվեցին միասնական ժամերգությանը` հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Երիտասարդներն ընթերցեցին Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» -ը: >>>



«ԵԼԻ՛Ր, ԿԵ՛Ր, ՈՐՈՎՀԵՏԵՎ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ ԵՍ ԳՆԱԼՈՒ»
ՆՇՎԵՑ ԲՈՒՆ ԲԱՐԵԿԵՆԴԱՆԸ

Հայոց եկեղեցական տոնացույցով Բուն բարեկենդանը որոշակիորեն կանոնակարգված է: Այն նշվում է Քրիստոսի Հարության տոնից յոթը շաբաթ առաջ՝ կիրակի օրը: Ունի երեսունհինգ օրվա շարժականություն՝ կախված Ս. Հարության տոնից եւ տոնախմբվում է փետրվարի 1-ից մինչեւ մարտի 7-ն ընկած ժամանակահատվածում: >>>



ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ
ՍԱՆԵՐԸ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ

Մարտի 24-26-ը հայրենագիտական, ճանաչողական այցով Գյումրիում էին գտնվում Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արեւմտյան դպրոցի ուսուցիչներ Սոնա Փափազյանը, Շուշան Ալեքսանյանը եւ Նարեկ Հակոբյանն իրենց քսան սաների հետ: >>>



ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ ՕՁՈՒՆ

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին Մեծ պահքի չորրորդ կիրակիին նախորդող շաբաթ օրը տոնախմբում է Ս. Հովհան Իմաստասեր Օձնեցի Հայրապետի հիշատակը: Սրբի հիշատակը հարգելու նպատակով, Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, կատարվեց մի խումբ հավատացյալների ցանկությունը: >>>



«ՄԱՀ ՈՉ ԻՄԱՑԵԱԼ ՄԱՀ Է, ՄԱՀ ԻՄԱՑԵԱԼ՝ ԱՆՄԱՀՈՒԹԻՒՆ»
ՈԳԵԿՈՉՎԵՑ ՍՐԲՈՑ ՎԱՐԴԱՆԱՆՑ ՀԻՇԱՏԱԿԸ

Հայոց Եկեղեցին Սուրբ Վարդանանց հիշատակը տոնում է Բարեկենդանին նախորդող հինգշաբթի օրը, քանի որ Սուրբ Հարությունից հետո 50-օրյա շրջանը (մինչեւ Հոգեգալուստ) համարվում է Տերունի, եւ այս ընթացքում սրբերի հիշատակության օրեր չեն նշվում: >>>



ԾԱՂԿԱԶԱՐԴ

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր ու գեղեցիկ տոներից մեկն է Ծաղկազարդը, որ հիշատակն է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի։ >>>


«ԲԱՐԵԽՕՍՈՒԹԵԱՄԲ ՍՈՑԱ ՔՐԻՍՏՈՍ ՆԱՅԵԱ Ի ՄԵԶ»
ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ

Այսօր մենք չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգեւոր հաց պարգեւող համազգային սրբերին եւ սրբավայրերը, քանզի մոռանալով նրանց, մեզ ենք մատնում մոռացության: Այս ի մտի ունենալով՝ Աստծո օգնությամբ եւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությամբ, Ժաննա Խաչատրյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ, մարտի 29-ին հավատացյալները մեկնեցին ուխտագնացության: >>>


ՉԾԻԾԱՂՈՂ ԿԱՄ ՀԱԶՎԱԴԵՊ ԾԻԾԱՂՈՂ ԹԱԳԱՎՈՐԸ

Ժամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում: Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր–տրտում է օրն անցկացնում: Եղբոր հարցին թագավորը պատասխանում է >>>


«ԶԳՈՅՇ ԵՂԷՔ, ՀՍԿԵՑԷՔ ՈՒ ԱՂՕԹԵՑԷՔ»
ԳԱԼՍՏՅԱՆ ԿԻՐԱԿԻ

Քառասնորդական պահքի վեցերորդ կիրակին նվիրված է Հիսուս Քրիստոսի գալստյանը: Այս կիրակիի ընթացքում Եկեղեցին վերհիշում է նախ Փրկչի առաջին գալուստը, ապա անդրադառնում երկրորդ գալստյան խորհրդին: Այն հիշատակությունն է Ամենամեծի գալստյան, քանի որ այդ գալստյամբ Նա «փրկեաց զմեզ ի մահուանէ, փրկեաց զհոգիս ի տանջանաց դժոխոց» (Գ. Տաթեւացի): >>>


2 մարտի - Բուն բարեկենդան: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:: >>>

     
         


 

 

   

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները 

      Մեր հասցեն` ք. Գյումրի, Շիրակի թեմի առաջնորդարան: Հեռախոս` 5-37-77, Էլ.փոստ՝v.mariam@mail.ru
Գլխավոր խմբագիր` Մարիամ Վարդանյան, ձեւավորող` Թութունջյան Է.
Copyright S.Yotverk