Լրահոսից
2 մարտի - Բուն բարեկենդան: Տոնի
ուրախ առիթով Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ
Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, Տ. Թաթուլ ավգ. քհն.
Հակոբյանը մեկնեց օրվա խորհուրդը:
Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը
հովվական այցով եղավ Աշոցքի Ս. Ղեւոնդյանց եկեղեցում, ուր մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Հարություն քհն. Պետրոսյանի:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց Սրբազան Հայրը:
9 մարտի - Արտաքսման կիրակի: Առաջնորդանիստ Ս.
Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ.
Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր
մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ
Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
16 մարտի - Անառակի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հավուր պատշաճի
քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը
եղավ Մարալիկի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր Սուրբ եւ անմահ Պատարագ
մատուցեց Տ. Տիգրան քհն. Մխիթարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազան
Հայրը:
23 մարտի - Տնտեսի կիրակի: Ս. Յոթվերք եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան
արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց
Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
30 մարտի - Դատավորի կիրակի: Առաջնորդանիստ Ս.
Աստվածածին մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ
ավգ. քհն. Առաքելյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, հավուր պատշաճի քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը
եղավ Ախուրյանի տարածաշրջանի Մայիսյան գյուղում, ուր Ս. Աստվածածին
եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր
Տ. Փառեն քհն. Պետրոսյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, օրվան պատշաճող հոգեհույզ քարոզ խոսեց Առաջնորդ Սրբազանը:
>>> |
|