Քրիստոնյա լինելն իրավունք չէ, այլ՝ պարտականություն: Եթե պարտականությունը չես կատարում, կորցնում ես իրավունքը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 3 (303), մարտ 2025 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՉԾԻԾԱՂՈՂ ԿԱՄ ՀԱԶՎԱԴԵՊ ԾԻԾԱՂՈՂ ԹԱԳԱՎՈՐԸ

ամանակագրության մատյանները պատմում են մի թագավորի մասին, որ երբեք չէր ծիծաղում կամ հազվադեպ էր ծիծաղում: Իշխաններն ու նախարարներն աղաչեցին թագավորի եղբորը, որ իրենց տեղեկացնի արքայի տրտմության պատճառը, թե ինչո՞ւ է երբեք կամ հազվադեպ ծիծաղում, այլ միշտ տխուր–տրտում է օրն անցկացնում: Եղբոր հարցին թագավորը պատասխանում է.

- Մի ուրիշ օր կհայտնեմ քեզ:

Այնժամ թագավորը հրամայում է խորունկ փոս փորել եւ մինչեւ կեսը կայծկլտացող կրակով լցնել: Հետո պատվիրում է փոսի վրա հին ու փտած աթոռ դնել եւ աթոռի վերեւում բարակ թելից երկսայրի սուր կախել, իսկ նրա մոտ հրամայում է սեղան դնել` պատրաստված ամեն տեսակ կերակուրներով ու խորտիկներով եւ անուշահամ գինով: Եղբորը նստեցնում է այդ աթոռին եւ սուսերամերկ չորս մարդիկ էլ նրա շուրջը կանգնեցնում՝ մեկին թիկունքից, երկրորդին` առջեւից, երրորդին` աջից, չորրորդին էլ` ձախից, որոնք իրենց սուսերները նրան են մոտեցնում: Ապա հրամայում է նրա առջեւ նվագել բոլոր քնարներն ու նվագարանները: Այդ ամենից հետո թագավորը եղբորը ասում է.

- Ուրախ լե՛ր եւ զվարճացի՛ր, կե՛ր, խմի՛ր, եւ թող քո սիրտն ուրախանա:

- Ինչպե՞ս կարող եմ ուրախանալ կամ ծիծաղել,- պատասխանում է եղբայրը,- երբ ամեն կողմից մեծ անձկության մեջ եմ: Թե վար նայեմ, կրակ կտեսնեմ, թե կամենամ սեղանին մոտենալ, փտած աթոռս կջարդվի եւ կրակի մեջ կընկնեմ, թե վեր նայեմ, մերկ սուր կտեսնեմ` բարակ թելից կախված, թե նայեմ առաջ կամ ետ, աջ կամ ձախ, ամեն կողմից պաշարված եմ մերկ սուսերներով: Քանի որ այսպիսի նեղությունների մեջ եմ ընկել, չեմ կարող ո՛չ ուտել, ո՛չ խմել, ո՛չ էլ ուրախանալ:

Այնժամ թագավորը եղբորն ասում է.

- Ինչպիսի վիճակում որ դու ես այժմ, նույնպիսին էլ ես եմ ամեն ժամ, քանզի երբ վեր եմ նայում, այնտեղ իմ դատավորին եմ տեսնում, որ ինձ դատելու է եւ նրան հաշիվ եմ տալու իմ բոլոր մտքերի, խոսքերի ու գործերի համար: Եթե վար եմ նայում, մտածում եմ դժոխքի կրակի եւ դատապարտյալների տանջանքների մասին, որոնց հետ եւ դատապարտվելու եմ հավիտյան, եթե մի մահացու մեղքով իսկ այս աշխարհից ելնեմ: Երբ ետ եմ նայում, տեսնում եմ մեղքերս, որ ընդդեմ Աստծո գործեցի եւ ժամանակն իզուր անցկացրի: Երբ առաջ եմ նայում, մտածում եմ մահվանս մասին, որին ամեն օր մոտենում եմ եւ չգիտեմ իմ մահվան ժամն ու տեղը: Երբ ձախ եմ նայում, դեւերին եմ տեսնում, որոնք գիշեր–ցերեկ իմ անձն են փնտրում եւ փրկությանս հակառակ են: Երբ աջ եմ նայում, տեսնում եմ Աստծո հրեշտակներին, որոնք միշտ բարի խորհուրդներ էին տալիս եւ ինձ չար ճանապարհից դարձնում էին, որոնք, ավա՜ղ, բավականաչափ չկատարեցի եւ նրանց բարի խրատներին չհետեւեցի:

Եվ երբ խորհում եմ, որ այս ամենն ինձ վրա եւ իմ շուրջն է, ինչպե՞ս կարող եմ ուրախանալ այս աշխարհում կամ սիրտս ինչո՞վ կարող է զվարճանալ:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները