«ԲԱՐԵԽՕՍՈՒԹԵԱՄԲ
ՍՈՑԱ ՔՐԻՍՏՈՍ ՆԱՅԵԱ Ի ՄԵԶ»
ՆՈՐ ՈՒԽՏԱԳՆԱՑՈՒԹՅՈՒՆ
«Ի ձուլել պատուական մարմնոյն
ի դժնդակ օդոյն, տագնապէին ի լճին սառուցելոյ
յանտանելի տանջանացն, զաչս ի յերկինս համբարձեալ եւ զօգնութիւն
ի Քէն խնդրէին, որ յոյս եւ ապաւենդ եւս քոյ սրբոց խնայեա ի մեզ»:
ՇԱՐԱԿՆՈՑ
յսօր
մենք չպետք է մոռացության մատնենք մեր ազգին հոգեւոր հաց պարգեւող
համազգային սրբերին եւ սրբավայրերը, քանզի մոռանալով նրանց, մեզ
ենք մատնում մոռացության: Այս ի մտի ունենալով՝ Աստծո օգնությամբ
եւ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական
օրհնությամբ, Ժաննա Խաչատրյանի եւ Զարիկ Իգիթյանի նախաձեռնությամբ,
մարտի 29-ին հավատացյալները մեկնեցին ուխտագնացության:
ՄԱՆԿԱՆՈՑ Ս. ՍԻՈՆ ԵԿԵՂԵՑԻ
Ուխտավորների առաջին հանգրվանն Օշականի 7-րդ դարի Մանկանոց միագմբեթ
Սուրբ Սիոն եկեղեցին էր: Այստեղ նրանք ներկա եղան, «Սրբոց Մանկանցն
քառասնից» տոնի առիթով, մատուցվող Սուրբ եւ անմահ Պատարագին:
Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Մուղնու Սուրբ Գեւորգ եկեղեցու
հոգեւոր հովիվ Տ. Եղիշե քհն. Բարսեղյանը: Սրբազան արարողության ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, դիմելով ներկա ուխտավորներին, պատարագիչ Տեր
Հայրը հանգամանալից մեկնեց տոնի խորհուրդը՝ հատկապես առանձնակի անդրադարձ
կատարելով օրվա սուրբգրային ընթերցվածին: Ուխտավորները հաղորդվեցին
մեր Տիրոջ Ս. Մարմնին ու Արյանը: Այնուհետեւ յուրաքանչյուրն իր անձնական
աղոթքը հղեց առ Աստված եւ հայցեց Սուրբ Նահատակների բարեխոսությունը:
Վերջին կանգառը Մուղնու Ս. Գեւորգ եկեղեցին էր: Այստեղ ուխտավորները
երկյուղածությամբ խոնարհվեցին Ս. Գեւորգի գերեզմանին եւ հայցեցին
Սրբի բարեխոսությունը, ի մասնավորի շեշտելով, որ իրենց հոգու աղոթքը
բարձրանա երկինք, քանզի Տերը մշտապես հիշում է ազգիս հայոց եւ օրհնում,
իսկ բազում փորձությունների դիմակայած հայ ժողովուրդն այս անգամ
եւս հաղթանակած դուրս կգա՝ օգնության համար փառավորելով մեր Տեր
Հիսուս Քրիսոսին:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|