Կտոնախմբվի
ԾԱՂԿԱԶԱՐԴ
այաստանյայց
Առաքելական Սուրբ Եկեղեցու կարեւոր ու գեղեցիկ տոներից մեկն է Ծաղկազարդը,
որ հիշատակն է մեր Փրկչի՝ Հիսուս Քրիստոսի Երուսաղեմ հաղթական մուտքի։
Մեծի պահոց յոթներորդ կամ վերջին կիրակին կոչվում է Ծաղկազարդ։ 0րվա
Ավետարանը բովանդակում է Քրիստոսի կյանքի հետ առնչվող մի շարք դեպքեր՝
Ղազարոսի հարությունը, Իր հանդիսավոր մուտքը Երուսաղեմ, ժողովրդի
խանդավառ ընդունելությունը եւ տաճարի մաքրությունը։
Հիսուս հանդիսավորապես, ավանակին նստած, մուտք գործեց Երուսաղեմ։
Ողջ ժողովուրդը խանդավառությամբ ընդունեց Նրան՝ արմավենու եւ ձիթենու
ոստեր ձեռքներին, զգեստները ճանապարհին փռած եւ աղաղակում էր. «Օվսաննա,
օրհնություն նրան, որ գալիս է Տիրոջ անվամբ»։ Իսկ Հիսուս, փառքի
մեջ անայլայլ ու անտարբեր, մտնում է տաճար եւ չվանից պատրաստված
խարազանով մաքրում այն լումայափոխ ու աղավնավաճառ մարդկանցից՝ ժողովրդին
հասկացնելով, որ տաճարն Աստծո տունն է։
Ծաղկազարդի կիրակի օրը եկեղեցիներում օրհնվում եւ հավատացյալ ժողովրդին
են բանժանվում ուռենու, ձիթենու կամ արմավենու ճյուղեր՝ ի հիշատակ
Հիսուսի Երմուսաղեմ հաղթական մուտքի։ 0րհնված ոստեր բաժանելը ժողովրդական
լեզվով կոչվում է նաեւ Ծառզարդար։
Այո՛, Քրիստոսին ողջունեց ժողովուրդը որպես Մեսիա եւ Նոր Թագավոր
Իսրայելի։ Նա եկավ Երուսաղեմ՝ լրացնելու մարգարեությունները։ Ընտրելով
խաչի ճամփան, այս կերպ հրավիրեց հավատացյալներին՝ վկայելու Իր չարչարանքների
ու հրաշափառ Սուրբ Հարության մասին։
Ծաղկազարդի երեկոյան տեղի ունեցող արարողությունը կոչվում է Դռնբացեք։
Արարողության խորհուրդն ու իմաստը բացահայտող «Բաց մեզ Տէր» տաղին
հետեւող, փակ խորանի վարագույրի ետեւում տեղի ունեցող փոխասացությունը
հիշեցնում է կատարածի օրվա դատաստանը։
Հայաստանյայց Եկեղեցու արարողոկարգում Դռնբացեքը բացառիկ տեղ է գրավում։
Ավետարանական ոչ մի դեպքի կամ տոնի հետ չի առնչվում, այլ պարզապես
վերջին դատաստանի տեսանելի մի պատկերն է պարզում հավատացյալներին։
Դռնբացեքի արարողությունը խոսակցության, հարց ու պատասխանի ձեւ ունի,
որը եզակի է Հայաստանյայց Եկեղեցում։
>>>
|
|