ՄԽԻԹԱՐ
ՍԵԲԱՍՏԱՑԻ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ՍԱՆԵՐԸ
ԳՅՈՒՄՐԻՈՒՄ
 արտի
24-26-ը հայրենագիտական, ճանաչողական այցով Գյումրիում էին գտնվում
Երեւանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի Արեւմտյան դպրոցի ուսուցիչներ
Սոնա Փափազյանը, Շուշան Ալեքսանյանը եւ Նարեկ Հակոբյանն իրենց քսան
սաների հետ:
Այցի շրջանակում նախատեսված էր հանդիպում Շիրակի թեմի Երիտասարդաց
միության անդամների հետ: Սպասված հանդիպումը կայացավ թեմի սոցիալ
- կրթական կենտրոնում:
Չնայած տարիքային տարբերությանը, ծանոթությունն անցավ շատ հետաքրքիր,
քանի որ ներկաները միմյանց փոխանցելու շատ բան ունեին:
Թեմի
երիտասարդները պատմեցին իրենց գործունեության, միության ծրագրերի
եւ ամենքի կյանքում Եկեղեցու դերի մասին, իսկ կրթահամալիրի ուսուցիչներն
ու սաները հանդես եկան վարպետաց դասով, որի ընթացքում բոլորը միասին
պատրաստեցին «կպչունիկներ»՝ տարբեր թեմաներով, միասին նոր պար սովորեցին,
նաեւ հնչեցին երաժշտական կատարումներ, ցուցադրվեցին ստեղծագործական
աշխատանքներ:
Հանդիպումն ստացված էր եւ արդյունավետ, իսկ առջեւում երիտասարդների
փոխադարձ այցն է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիր:
Հանդիպման հաջորդ օրն առավոտյան՝ հրաժեշտից առաջ, երեխաներն առաջնորդանիստ
Սուրբ Աստվածածին եկեղեցում ներկա գտնվեցին առավոտյան Ժամերգությանը:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|