Քրիստոնյա լինելն իրավունք չէ, այլ՝ պարտականություն: Եթե պարտականությունը չես կատարում, կորցնում ես իրավունքը:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ

 
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 3 (303), մարտ 2025 թ.  


 

       

ՄԻՋԻՆՔԸ ՇԻՐԱԿԻ ԹԵՄՈՒՄ

իջինքը գալիս է հիշեցնելու, որ Մեծ պահքի կեսը հաղթահարված է:

Մարտի 26-ին Շիրակի թեմի Երիտասարդաց միության անդամները Գյումրու Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում ներկա գտնվեցին միասնական ժամերգությանը` հանդիսապետությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի: Երիտասարդներն ընթերցեցին Ներսես Շնորհալու «Հավատով խոստովանիմ» -ը:

Ինքնամաքրման, ապաշխարության ճանապարհի կեսին մեզ տրվեց նաեւ հնարավորություն՝ ժամերգության ավարտին անկեղծ ու անմիջական զրույց ունենալ թեմակալ Առաջնորդի հետ: Շիրակի թեմի սոցիալ-կրթական կենտրոնում տեղի ունեցած հանդիպմանը ներկա էին հոգեւորականներ, ինչպես նաեւ մեծաթիվ երիտասարդներ՝ թեմի տարբեր հովվություններից:

Պահեցողություն, փորձություններ, հարատեւություն, կամք, լույսի եւ խավարի պայքար, լույսի հաղթանակ. երիտասարդներին հուզող այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեց Սրբազան Հայրը:

«Փորձությունը պետք է հաղթահարել ներքին խաղաղությամբ, հանդարտությամբ, մտքի ու սրտի անդորրով: Իսկ այս ամենին հնարավոր է հասնել աղոթքով ու պահեցողությամբ»,- իր խոսքում նշեց Առաջնորդ Սրբազանը:

Հոգեւոր զրույցին հաջորդեց նաեւ օրվա ավանդական հատվածը. Սրբազան Հայրը կտրեց Միջինքի գաթան. երիտասարդներից մի քանիսին բաժին հասան Տիրոջ նշանը՝ Խաչը եւ առատ օրհնություններ:

Ներկաները, զորացած եւ ոգեշնչված, կշարունակեն Մեծ պահքի մնացյալ քսանչորս օրերի ընթացքը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները