ՇՆՈՐՀԱՎՈՐ
ԲԱՐԵԿԵՆԴԱՆ, ԲԱՐՈՎ ՀԱՍՆԵՆՔ
ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅԱՆ
 իրակի
թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի օրհնությամբ
թեմի երիտասարդաց միությունը մարտի 2-ին նախաձեռնել էր միջոցառում՝
նվիրված Բուն բարեկենդանին:
Տոնական օրվա հատուկ հյուրը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան բարեշնորհ
Դավիթ սարկավագ Հովհաննիսյանն էր, ով երիտասարդների հետ զրուցեց
Բուն բարեկենդանի, պահեցողության, հայացքը դեպի Աստված ուղղելու
եւ շատ այլ կարեւոր հարցերի մասին: Երիտասարդներին ընձեռվեց հնարավորություն՝
նաեւ իրենց հուզող հարցերն ուղղել բարեշնորհ սարկավագին եւ ստանալ
սպառիչ պատասխաններ:
Օրվա
ամենասպասված հյուրերն էին Ուտիս տատն ու Ակլատիզը, որոնք ամբողջացրին
ու բարեկենդանյան շունչ հաղորդեցին տոնական միջոցառմանը:
Զրույցից անմիջապես հետո՝ Ուտիս տատի հրավերով, երիտասարդները տեղափոխվեցին
բարեկենդանյան միջավայր, ուր առկա էին թեմատիկ բեմադրություններ,
ազգային երգ ու պար, հյուրասիրություն, ազգային խաղեր, իսկ տոնական
օրվա տորթը միասին կտրեցին Ուտիս տատն ու Ակլատիզը:
Շնորհակալ ենք բարեշնորհ Դավիթ սարկավագ Հովհաննիսյանին՝ մեզ հյուրընկալվելու,
ինչպես նաեւ հրաշալի ու հոգենորոգ զրույցի համար:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
>>>
|
|