Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԶ Տարի, Թիվ 1 (301), հունվար 2025 թ.  


 

       

Լրահոսից

1 հունվարի - Տարեմուտ, Կաղանդ: Առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Ամանորի Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց Հայրապետական մաղթանք:

5 հունվարի - Ճրագալույց Ս. Ծննդյան: Ս. Յոթվերք եկեղեցում մատուցվեց Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, տոնի խորհուրդը մեկնող իմաստալից քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

6 հունվարի - Տոն Ս. Ծննդյան եւ Աստվածահայտնության: Ս. Յոթվերք, Ս. Նշան, Ս. Հակոբ, Ս. Ամենափրկիչ, Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիներում մատուցվեց Աստվածահայտության Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչներն էին Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը, Տ. Նշան քհն. Պանֆյորովը, Տ. Վարուժան քհն. Տերտերյանը, Տ. Արսեն ավգ. քհն Սիմոնյանը, Տ. Ստեփանոս քհն. Ավետիսյանը:

7 հունվարի - Հիշատակ մեռելոց: Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց մեռելոցի Սուրբ եւ անմահ Պատարագ:

12 հունվարի - Ս. Աստվածածին մայր եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ ոգեշինիչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

13 հունվարի - Տոն անվանակոչության Հիսուսի Քրիստոսի: Առաջնորդանիստ Ս. Աստվածածին եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր Մեր»-ից առաջ, հավուր պատշաճի ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

14 հունվարի - Տոն ծննդյան Ս. Հովհաննես Կարապետի: Ս. Յոթվերք եկեղեցում, հավարտ ժամերգության, հանդիսավոր թափորով դուրս բերվեց Ս. Հովհաննես Մկրտչի Ս. Աջը՝ ի երկրպագություն ներկա մեծաթիվ հավատացյալների: Հիշեցնենք, որ մասունքը վաղուց ի վեր պահվում է Ս. Յոթվերք եկեղեցում:

19 հունվարի - Սուրբ Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:

Նույն օրն Առաջնորդ Սրբազանը եղավ Իսահակյանի հովվության Ջրափիի Ս. Աստվածածին եկեղեցում, ուր մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Սարգիս քհն. Սարդարյանի: Հընթացս Սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց թեմակալ Առաջնորդը:

26 հունվարի - Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ՝ ձեռամբ Տ. Վա-րագ քհն. Առաքելյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները