ՈՒԽՏԻ
ՍՈՒՐԲ ՊԱՏԱՐԱԳ
ԼԵՌՆԱԿԵՐՏԻ Ս. ՀՈՎՀԱՆՆԵՍ ԵԿԵՂԵՑՈՒՄ
վետարանից
տեղեկանում ենք, որ Հովհաննեսը հրապարակ իջավ Հիսուսից կանուխ եւ,
իբրեւ քարոզիչ, հանդես եկավ Տիբերիսա կայսեր 15-րդ տարում, երբ արդեն
երեսուն տարեկան էր: Հովհաննես Մկրտչին անվանում են նախակարապետ,
Հին եւ Նոր Ուխտերը կապող կամուրջ:
ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ
Լեռնակերտի Ս. Հովհաննես Մկրտիչը 5-րդ դարի կառույց է, իր տեսակի
մեջ եզակի եւ կարեւոր նշանակություն ունեցող՝ հայկական ճարտարապետության
պատմության համար: Աղոթատունը վերանորոգվել է Բեյրութի «Սուրբ Էջմիածին
կրոնասեր տիկնանց համախմբում»-ի անդամ տիկին Գոհար Խաչատրյանի ազնիվ
նվիրաբերությամբ եւ օծվել 2005 թվականին՝ ձեռամբ Շիրակի թեմի բարեխնամ
Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի: Հայոց տոնացույցում Ս.
Հովհաննես Մկրտչին նվիրված չորս տոներից մեկը նրա ծննդյան հիշատակն
է:
Հունվարի 14-ին՝ տոնի ուրախ առիթով, հավարտ առավոտյան ժամերգության,
մի խումբ հավատացյալներ, թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի
հայրական օրհնությամբ, ուխտավորաբար այցելեցին Արթիկի տարածաշրջանի
Լեռնակերտ գյուղի Ս. Հովհաննես եկեղեցի, ուր եւ, տոնի ուրախ առիթով,
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն
էր Տ. Եղիշե քհն. Նազարյանը:
Սուրբ Պատարագի ընթացքում մեր Տիրոջ Սուրբ եւ Կենարար Մարմնին ու
Արյանը հաղորդվեցին ներկա բարեպաշտ ուխտավորները:
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
>>>
|
|