Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ԱՅՍՕՐ ՏՈՆ Է, ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԱՎԵՏԻՍ...

ունվարի 5-ին` Ճրագալույցի Սուրբ եւ անմահ Պատարագից հետո, Գյումրու Սուրբ Նշան եկեղեցու երիտասարդաց միությունը, «Հրայրք» ավանդական պարի խմբի հետ, Շիրակի թեմի արժանապատիվ Տ. Նշան քահանա Պանֆյորովի առաջնորդությամբ, Սուրբ Ծննդյան ավետիսներ տարածեցին Գյումրու կենտրոնական փողոցներում: Երիտասարդները թակում էին բնակիչների դռները` Սուրբ Ծննդյան ավետիսներով ու ազգային պարերով ջերմացնելով մարդկանց հոգիները:

Անակնկալի եկած բնակիչները մեծ ուրախությամբ ու սիրով հյուրընկալում էին երիտասարդներին` փոխանցելով միրգ, քաղցրավենիք, անսահման սեր ու ջերմություն: Ընտանիքներ էլ կային, որ, նախորդ տարիների այցելություններից հետո, այս տարի նույնպես մեծ ոգեւորությամբ էին արդեն սպասում երիտասարդներին իրենց հարկից ներս: «Քրիստոս ծնավ եւ հայտնեցավ» սքանչելի ավետիսով երիտասարդները ողջունում էին նաեւ քաղաքի կենտրոնական թաղամասերի անցորդներին` փոխանցելով մեր Տեր Հիսուս Քրիստոսի Ծննդյան հոգենորոգ լուրը:

Վերջին տունը, որ այցելեցին երիտասարդները, Տ. Նշան քհն. Պանֆյորովի հյուրընկալ հարկն էր, ուր միության երիտասարդներն ու «Հրայրք» ավանդական պարի խմբի անդամները, Տեր Հոր ընտանիքի հետ միասին, նշեցին Սուրբ Ծնունդը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները