Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

Մանուկներին՝ Սրբազան Պատմություն

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ՀԵՔԻԱԹ ՍՐԻՆԳ ՆՎԱԳՈՂ
ԱՂՋԿԱ ՄԱՍԻՆ

ար մի աղջիկ: Ամբողջ օրը նա սրինգ էր նվագում: Երբեմն այնքան արտասովոր էր լինում նրա նվագը, որ անցորդները կանգնում ու լսում էին: Աղջիկը նվագում էր երկնքի մաքրության, օվկիանոսի խորության, անտառի թարմության, մարդկանց եւ նրանց ցանկությունների, նրանց զգացմունքների ուժգնության եւ անկայունության մասին: Մի խոսքով` այն մասին, թե ինչպես էր ինքը պատկերացնում կյանքը: Սակայն մի օր մարդիկ սկսեցին պատմել նրան, որ կյանքում ամեն ինչ բոլորովին էլ այնպես չէ, ինչպես ինքն է պատկերացնում:

Եվ հենց որ նա հավատաց մարդկանց, սրինգը դադարեց նվագել:

- Ինչո՞ւ չես ուզում նվագել, սրինգ,- հարցրեց տրտմած աղջիկը:

- Ոչ թե ես չեմ ուզում նվագել, այլ դու այլեւս չես լսում ինձ,- տխուր պատասխանեց սրինգը եւ լռեց:

Աղջիկը նստեց աթոռին ու լաց եղավ: Ինչպե՞ս ապրել առանց սրինգի, չէ՞ որ դա միակ բանն էր, որ ինքը կարող էր անել:

- Մի տխրիր,- ասաց սրինգը,- դու դեռ լսո՞ւմ ես ինձ:

- Այո,- պատասխանեց աղջիկը` ափով սրբելով արցունքները:

- Դե, ուրեմն, կենտրոնացիր: Այս Սբ. Ծննդյան տոնին քո առջեւ կբացվի երկու աշխարհ. աշխարհ` ուրիշ մարդկանց աչքերով եւ աշխարհ` քո աչքերով: Սակայն ապագա կյանքի համար դու պետք է ընտրես դրանցից մեկը: Եթե նախընտրես աշխարհն ուրիշ մարդկանց աչքերով, կդառնաս ունկնդիր, եւ քո կյանքի աղբյուրը միշտ կենտրոնացած կլինի ուրիշների կարծիքների վրա: Իսկ եթե նախընտրես աշխարհը քո աչքերով, ապա հնարավոր է, որ կրկին լսես ինքդ քեզ եւ կրկին նվագես: Սակայն ստիպված կլինես այլեւս ոչ ոքի չլսել եւ անգամ` չսխալվել:

- Օ՜, որքան լուրջ է այդ ամենը,- ասաց աղջիկը եւ արագ վեր կացավ աթոռից:

Մի քանի օր անց Սբ. Ծննդյան տոնն էր: Տնեցիները հավաքվեցին հյուրասենյակում, սկսեցին քննարկել ինչ-որ բաներ, կատակել, վիճել: Սակայն աղջիկը նրանց չէր լսում: Նա խորհում էր, թե երկու աշխարհներից ո՞րն ընտրի: Եվ հանկարծ սեղանի շուրջ հավաքվածներից մեկը բարձրաձայն ասաց. «Ես չեմ կարող գրել այնպիսի պիեսներ, ինչպիսիք գրել է Շեքսպիրը: Սակայն իմ առավելությունն այն է, որ ես կարող եմ գրել իմ պիեսները»: Մեծահասակները ծիծաղեցին, իսկ աղջիկը պապանձվեց, որովհետեւ հասկացավ, որ յուրաքանչյուր մարդու առավելությունն այն է, որ միայն ինքն է այդպիսին: Եվ ինչ-որ վառ ու արտասովոր բան ստեղծելու համար բոլորովին էլ պետք չէ լսել այլ մարդկանց, որովհետեւ յուրաքանչյուր մարդ ինքնին հրաշք է, եւ այդ հրաշքը թաքնված է հենց իր մեջ: Պարզապես շատերը ժամանակավորապես մոռացել են այդ մասին եւ չգիտեն ինչ անել` ուրիշների խորհուրդներին հետեւելուց բացի: Աղջիկը դուրս վազեց սենյակից, վերցրեց սրինգը, վերադարձավ հյուրասենյակ եւ բարձրացավ աթոռին:

- Ուշադրություն եմ խնդրում: Հիմա ես ձեզ համար կնվագեմ:

Մեծահասակները ժպտացին, ծափահարեցին: Ահա թե ինչ արտասովորն է իրենց դուստրը: Ի՜նչ ինքնավստահորեն է պահանջում ուշադրություն իր հանդեպ, անգամ աթոռի վրա բարձրացավ: Իսկ երբ աղջիկն սկսեց նվագել, մեծահասակները լռեցին: Նրանց մտքով էլ չէր անցնում, որ այդ Սբ. Ծննդյան տոնին իրենց տանը տեղի էին ունենում իրական հրաշքներ, hրաշքներ` ի-րենց աղջկա աչքերով:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները