Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՈՒՆԴՆ ԱԶԱՏԱՆԻ ՀՈՎՎՈՒԹՅԱՆ ԿԻՐԱԿՆՕՐՅԱ ԴՊՐՈՑՆԵՐՈՒՄ

զատանի հովվության գյուղերում գործող չորս կիրակնօրյա դպրոցներում (Ազատան, Ղարիբջանյան, Ախուրիկ, Բայանդուր) հոգեւոր եւ ազգային կրթություն է ստանում 5-16 տարեկան շուրջ երկու հարյուր երեխա:

Ուսումնառության ընթացքում սաները ծանոթանում են Աստվածաշնչյան պատմություններին, ազգային-եկեղեցական տոներին, ձեռք բերում շատ հմտություններ՝ այս ամենը դարձնելով կենսակերպ:

Տարեվերջյան դասը տոնական էր՝ նվիրված մեր Տիրոջ Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոնին: Արժանապատիվ Տ. Մակար քահանա Գալամդարյանը երեխաներին ներկայացրեց տոնի խորհուրդը, ապա խոսեց տոնի խորհրդանիշների մասին:

Դե ինչ Սուրբ Ծնունդ՝ առանց Սուրբ Ծննդյան նվերների: Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնի կիրակնօրյա դպրոցի սաների համար նվերներ պատրաստվեցին նահատակ Հարություն Մելքոնյանի ընտանիքի կողմից: Ղարիբջանյանի կիրակնօրյա դպրոցի սաների նվերները պատրաստեցին Սամվել Տոնոյանն ու Տոնոյան ընտանիքը: Ախուրիկի եւ Բայանդուրի կիրակնօրյա դպրոցի երեխաներին նվերներ հանձնվեցին Թերեզա Մխիթարյանի կողմից:

Երեխաների ուրախությունը մեծ էր ու ոգեւորիչ: Թող Տիրոջ Սուրբ Ծննդյան ավետիսն ու լույսը ջերմացնի բոլորիս հոգիները եւ իր օրհնությունը բերի բարիք արարող ընտանիքներին:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները