Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ԶՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՆ ԿԱՐԳ ԱԶԱՏԱՆՈՒՄ

«Իմ կենացը մի խմեք, այլ իմ գործը շարունակեք»:
ՄՈՆԹԵ ՄԵԼՔՈՆՅԱՆ

եկտեմբերի 29-ին Ազատանի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցվեց տարեվերջի Սուրբ եւ անմահ Պատարագը: Օրվա պատարագիչն ու քարոզխոսն էր Տ. Մակար քհն. Գալամդարյանը:

Հավարտ Սուրբ Պատարագի կատարվեց նորակոչիկների օրհնության կարգ՝ ձեռամբ պատարագիչ Տեր Հոր: Ավանդույթ դարձած օրհնության հանդիսավոր արարողակարգին ներկա էին Ազատան համայնքի վարչական ղեկավար Սեյրան Ոսկանյանը, Ազատանի հանրակրթական դպրոցի տնօրեն Համլետ Ոսկանյանը, ծնողներ եւ մեծաթիվ հավատացյալ ազատանցիներ:

Այս անգամ հայրենիքի պաշտպանության կոչված երիտասարդները տասնչորսն էին: Մեծ էր հուզմունքը թե՛ նրանց, թե՛ ծնողների եւ թե՛ ներկա հավատավոր ժողովրդի:

Բայց հուզմունքից առավել բոլորի շուրթերին ու մտքերում աղոթքն էր՝ մեր զինվորների բարի եւ անփորձանք ծառայության հանար: Տերն ընդ ձեզ, սիրելի զորակոչիկներ:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները