Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՏՈՆՆ ԱԶԱՏԱՆՈՒՄ

ունվարի 6-ին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Ծնունդն ու Մկրտությունը միասին, այդ իսկ պատճառով կոչվում է Սուրբ Ծննդյան եւ Աստվածահայտնության տոն:

Տոնի ուրախ առիթով ինչպես հայոց բոլոր, այնպես էլ Ազատանի Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցում մատուցվեց Ս. Ծննդյան Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր հոգեւոր հովիվ Տ. Մակար քհն. Գալամդարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, պատարագիչ Տեր Հայրն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Ս. Ծննդյան պատգամը:

ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ

Սուրբ Պատարագի ավարտին կատարվում է Ջրօրհնյաց կարգ՝ ի հիշատակ Հորդանան գետում մեր Տեր Հիսուս Քրիստոսի մկրտության: Հայ Առաքելական Եկեղեցու ավանդույթի համաձայն՝ Ջրօրհնյաց կարգն ունենում է խաչքավոր, ով խորհրդանշում է Սուրբ Հովհաննես Մկրտչին:

Սրբազան արարողակարգից հետո պատարագիչ Տեր Հայրը կատարեց Ջրօրհնյաց կարգ՝ մեծաթիվ հավատացյալների ներկայությամբ: Սուրբ Հարություն-Սուրբ Ստեփանոս եկեղեցու այս տարվա խաչքավորը տիար Պարույր Ազատյանն էր, ով ցայսօր իր նպաստն է բերում եկեղեցու թե՛ նորոգության, թե՛ կահավորման, թե՛ կրթական ծրագրերի իրականացմանը եւ հետայսու նույնպես պատրաստակամությամբ իր նպաստը պիտի բերի մեր եկեղեցու գործունեությանը եւ ծրագրերի ըստ պատշաճի իրականացմանը:

Հավարտ արարողության եկեղեցու բակում մատուցվեց մատաղ՝ խաչքավորի ընտանիքի կողմից:

ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները