ՍՈՒՐԲ
ԾՆՆԴՅԱՆ ԵՎ ԱՍՏՎԱԾԱՀԱՅՏՆՈՒԹՅԱՆ
ՏՈՆԸ ՍՈՒՐԲ ՀԱԿՈԲՈՒՄ
ՃՐԱԳԱԼՈՒՅՑԻ Ս. ՊԱՏԱՐԱԳ
րբազան
արարողությունն սկսվեց Դանիել մարգարեի թղթերի ընթերցմամբ: «Հայր
մեր»-ից առաջ դիմելով ներկա հավատացյալներին՝ օրվա պատարագիչ Տ.
Վարուժան ավագ քհն. Տերտերյանը հանգամանալից մեկնեց օրվա խորհորդը,
առանձնակի անդրադարձ կատարեց Ճրագալույցի իմաստային նշանակությանն
ու դերին քրիստոնյայի կյանքում:
Սուրբ Պատարագից հետո հավատացյալներն իրենց օջախները տարան վառված
մոմեր: Այն խորհրդանշում է Բեթղեհեմյան աստղը, որն առաջնորդեց մոգերին
դեպի Հիսուս Մանկան մսուրը: Սուրբ Ծննդյան աստղն իր զորությամբ առավել
էր արեգակից, որովհետեւ ցերեկով էլ էր երեւում, հար եւ նման Հին
Կտակարանի ամպի սյանը, ինչպես գրում է Հովհան Ոսկեբերանը:
ՍՈՒՐԲ ԾՆՆԴՅԱՆ Ս. ՊԱՏԱՐԱԳ
Հունվարի
6-ին նույնպես մարդաշատ էր Ս. Հակոբ եկեղեցին ու եկեղեցու բակը:
Անի թաղամասի բարեպաշտ հավատացյալները եկել էին Հիսուս Մանկան՝ Սուրբ
Ծնունդն ավետող արարողակարգին ներկա գտնվելու, վառելու իրենց մոմերը
եւ աղոթք առաքելու առ նորածին Մանուկը՝ հայցելով նրանից բարեգթություն:
Օրվա պատարագիչն էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ընթերցվեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ
Ամենայն Հայոց Կաթողիկոսի Սուրբ Ծննդյան պատգամը:
ՋՐՕՐՀՆՅԱՑ ԿԱՐԳ
Սուրբ Ծննդյան Պատարագից հետո կատարվեց ջրօրհնեքի արարողություն,
որը խորհրդանշում է Հորդանան գետում Հիսուսի մկրտությունը: Հատուկ
աղոթքով եւ շարականների երգեցողությամբ ջուրն օրհնվեց Ավետարանով,
Սուրբ Խաչով եւ սրբագործվեց սրբալույս Մյուռոնով: Այնուհետեւ արդեն
ջրում եղող խաչը, «Պահպանիչ» աղոթքի ընթացքում, հանվեց եւ տրվեց
օրվա խաչի կնքահորը՝ Ռաֆայել Գարեգինյանին:
Սուրբ Հակոբ եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Վարուժան ավագ քհն. Տերտերյանը,
շնորհավորելով եկեղեցու տարվա խաչքավորին, նշեց. «Պարոն Գարեգինյանը
հարգված եւ սիրված է մեր քաղաքում եւ քաղաքի նվիրյալ զավակներից
է, բայց այսօր ցանկանում ենք, որ այս Սուրբ Խորանից էլ ճանաչեք նրան:
Պատիվն իրեն, փառքն Աստծուն»:
Վերջում օրհնված ջուրը բաժանվեց ներկա հավատացյալներին:
ԼՈՒՍԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
>>>
|
|