Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

ԱՎԱՆԴՈՒՅԹ ԴԱՐՁԱԾ ՀԱՆԴԻՊՈՒՄ ԱԶԱՏԱՆԻ
«ՍՈՒՐԲ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ» ԿՐԹԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ

ունվարի 19-ին Շիրակի թեմի երիտասարդաց միությունն Ազատանի «Սուրբ Հարություն» կրթական կենտրոնում նշեց Սուրբ Ծննդյան տոնը՝ օրհնությամբ եւ ներկայությամբ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի, մասնակցությամբ Տեր Հուսիկ, Տեր Մակար եւ Տեր Սարգիս քահանաների, բարեշնորհ սարկավագների:

Շիրակի թեմի երիտասարդաց միության պատասխանատու Գոհար Գալտագազյանի կողմից ամփոփ ներկայացվեցին նախորդ տարվա աշխատանքները, այնուհետեւ ներկաները դիտեցին անցնող տարվա ընթացքում իրականացված աշխատանքների մասին պատմող տեսանյութը:

Սրբազան Հայրն օրհնեց կերակուրներն ու ըմպելիքը, ապա ներկաները ճաշակեցին մեր տարածաշրջանում Սուրբ Ծննդյան սեղանը զարդարող գլխավոր կերակրատեսակներից մեկը՝ հարիսան:

Միասնական ճաշկերույթի ընթացքում ներկաները «KAHOOT» կրթական հարթակի միջոցով մասնակցեցին վիկտորինայի: Առաջադրվեցին թեմատիկ հոգեւոր հարցեր, որոնց առավել արագ ու առավելապես ճիշտ պատասխաններ հնչեցրած, «Հրայրք» ավանդական պարի խմբի երիտասարդներից, Լալա Ղազարյանը ճանաչվեց հաղթող: Սրբազան Հոր կողմից հաղթողը, որպես խրախուսական մրցանակ, ստացավ Աստվածաշունչ:

Օրվա անբաժան մասն էին հայրենասիրական, ազգային երգն ու պարը, որոնց առանձնահատուկ համ ու հոտ տվեցին նաեւ մեր բարեշնորհ սարկավագների կատարումները:

Համատեղ ստեղծելով հետաքրքիր, զվարճալի եւ անմոռանալի պահեր՝ երիտասարդները մասնակցեցին նաեւ ինտերակտիվ հարց ու պատասխանի: Հնչեցին երիտասարդներին հուզող ու վերաբերող կարեւոր հարցեր, որոնց իր խոսքում անդրադարձ կատարեց նաեւ Սրբազան Հայրը:

Առաջնորդ Սրբազանը ներկա երիտասարդներին փոխանցեց իր օրհնության խոսքը՝ նշելով, որ երիտասարդությունը բնակչության ամենագեղեցիկ, ամենազվարթ, ամենաառույգ, ամենակայտառ, ամենանախաձեռնող, ամենից աշխատունակ հատվածն է, որը չի կարող լինել վատը: «Ես շատ ուրախ եմ, երիտասարդնե՛ր, որ դուք կաք, Եկեղեցում եք, որ Եկեղեցում արժեւորում եք ձեր ներկայությունը, կարողացել եք ձեզ տեսնել այստեղ եւ օգնական, օժանդակ լինել ձեր հոգեւոր հովիվներին: Շարունակեք այդպես՝ կապված մնալով Եկեղեցուն, որովհետեւ դա ձեր օգուտի համար է: Հնարավորինս շատ մարդկանց էլ բերեք Եկեղեցի, որպեսզի տեսնեն, թե ինչքան լավ է լինել Եկեղեցում», - իր խոսքում նշեց Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Էլ ինչ Սուրբ Ծննդյան ճաշկերույթ` առանց տարեգաթայի: Բոլորը, սեղանների շուրջ երգելով, մեծ ոգեւորությամբ փորձում էին գտնել մետաղադրամը: Հրաշալի օրն ամփոփվեց համատեղ լուսանկարով եւ Սրբազան Հոր կողմից ստացած խորհրդանշական նվերներով:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները