Քրիստոսի Ս. Ծննդյամբ Աստված մոտեցավ մեզ, բռնեց մեր ձեռքը եւ առաջնորդեց Երկնքի Արքայություն Իր բացած ճանապարհով: Չմերժենք այդ ճանապարհը, չթողնենք ձեռքն Աստծո, որպեսզի, Ս. Ծննդյամբ բացված, 2025 թ. օրհնաբեր լինի մեր երկրի, ազգի եւ աշխարհի համար: z

 
ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 6 (294), հունիս 2024 թ.  


 

       

«ՈՐ ԿՈՉԵՑԱՒ ԱՆՈՒՆ ՆՈՐԱ ՅԻՍՈՒՍ,
ՈՐ ԿՈՉԵՑԵԱԼ ԷՐ Ի ՀՐԵՇՏԱԿԷՆ»
ՏՈՆ ԱՆՎԱՆԱԿՈՉՈՒԹՅԱՆ ՏՅԱՌՆ ՄԵՐՈ ՀԻՍՈՒՍԻ ՔՐԻՍՏՈՍԻ

«Եվ երբ ութ օրերը լրացան, եւ Նա թլփատվեց, Նրա անունը Հիսուս դրվեց,
ինչպես հրեշտակի կողմից կոչվել էր, երբ դեռ չէր հղացվել մոր որովայնում»
ՂՈՒԿԱՍ Բ 21

ռաքելահաստատ Հայոց Եկեղեցին Աստվածահայտնության ութերորդ օրը՝ հունվարի 13-ին, անշարժ կերպով նշում է Քրիստոսի անվանակորչության տոնը: Տոնացույցում այդ օրը հիշատակվում է որպես թլփատության տոն թերեւս այն պատճառով, որ, հրեական օրենքի համաձայն, թլփատության արարողության առթիվ էր անվանակոչություն կատարվում: Այդ սովորույթը գալիս էր դեռեւս հնուց: Ըստ Հին Ուխտի՝ Աստված հրամայեց Աբրահամին, որ նրա սերնդակից բոլոր արու զավակները ծննդյան ութերորդ օրը թլփատվեն. «Ձեր մանուկները, ձեր ցեղերի բոլոր արուները, ընդոծինն ու արծաթով գնուած ստրուկները, ամէն մի արարածին, որ քո սերնդից չէ, ութօրեաց հասակում պետք է թլփատուեն»: (Ծննդ. ԺԷ 12): Երկնային այդ հրահանգն անխափան կերպով շարունակվեց մինչեւ Մովսեսի ժամանակներն ու անցավ նրա սահմանած օրենքների շարքը:

Տիրոջ անվանյալ ծնողները թեպետեւ մեծամեծ խոսքեր լսեցին Նրա մասին նախ հրեշտակից, ապա հովիվներից ու մոգերից, սակայն չարգելեցին Նրա թլփատությունը՝ ըստ օրենքի կարգի, եւ Զաքարիան՝ Հովհաննես Կարապետի հայրը, գալով նրանց մոտ, թլփատեց մեր Տիրոջը Հովսեփի բազուկների վրա՝ կոչելով Նրան Հիսուս: Ըստ Սուրբ Հայրերի գրվածի՝ «սակայն հատելով չթլփատեց Նրան, այլ ճեղքելով, ինչպես օրենք է անդրանիկների համար, որովհետեւ անպատշաճ էր Նրա Մարմնից կամ Արյունից մաս անջատել»: Ինչպես ասում է Ս. Հովհան Ոսկեբերանը, եթե մենք անվանակոչվում ենք ծնվելուց հետո, ապա Հիսուս անվանակոչվեց ծննդից դեռեւս շատ առաջ, քանզի «Նա սկզբից Աստծո մոտ էր» (Հովհ Ա 2): Հիսուս կոչվեց Փրկիչ, որովհետեւ ուներ փրկչի Իր գործն ու առաքելությունը: Այդ անունը հայտնի դարձավ Մարիամին ավետման օրը՝ Գաբրիել հրեշտակապետի, իսկ Հովսեփին՝ երազի միջոցով. «Մարիամը մի Որդի պիտի ծնի, եւ Նրա անունը Հիսուս պիտի դնես, քանի որ նա պիտի փրկի Իր ժողովրդին՝ իրենց մեղքերից» (Մատթ. Ա 21):

Իսկ Քրիստոս բառը թարգմանաբար նշանակում է Օծյալ, այսինքն՝ աստվածային նախախնամությամբ երկիր առաքված՝ կարեւորագույն գործ կատարելու: Եսայու մարգարեության մեջ Քրիստոսին տրված է նաեւ Էմմանուել անունը, որ նշանում է «Աստված մեզ հետ» (Մատթ. Ա 23): Իր ամբողջ Էությամբ ու գործով Քրիստոս նոր Ծնունդ էր, նոր խոսք, նոր կատարյալ փրկություն ու կյանք, որին ոչ գերազանցող է եղել եւ ոչ էլ կլինի: Անժամանակը ծնվեց ժամանակի մեջ կատարելապես, որպեսզի մենք էլ վերածնվենք՝ նույն ձեւով արժանանալու կատարելության բաձունքին: Թող Քո Սուրբ Ծննդյան Լույսի առջեւ նահանջեն ատելություն եւ հակառակություն, անտարբերություն, դառնություն ու տխրություն եւ համայն աշխարհը պարուրվի Քո պարգեւած սիրով ու հույսով: Տե՛ր, առավել լույս ու պայծառություն պարգեւի Առաքելական Սուրբ Եկեղեցուն եւ մենք, Քո Խոսքին հավատարիմ, գործերով վկայենք մեր հավատքը՝ մեր սրտերում միշտ զգալով ուրախությունը կենսապարգեւ Քո ներկայության եւ ցնծությամբ ավետելով բարի լուրը Քո Սուրբ Ծննդյան. «Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ: Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»:

ՍՈՒՐԲ ԵՎ ԱՆՄԱՀ ՊԱՏԱՐԱԳ

Հունվարի 13-ին՝ մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի անվանակոչության տոնի ուրախ առիթով, ինչպես հայոց բոլոր, այնպես էլ Գյումրու առաջնորդանիստ Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան համահունչ հոգենորոգ քարոզ խոսեց եւ տոնի խորհուրդը հավուր պատշաճի մեկնեց պատարագիչ Տեր Հայրը:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները