Լրահոսից
1 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս.
Յոթվերք եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
7 դեկտեմբերի - Վերաօծված Ս. Ամենափրկիչ եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն էր Շիրակի թեմի
բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի ձեռամբ կատարվեց հոգեհանգստյան
կարգ՝ երկրաշարժի անմեղ զոհերի հոգիների խաղաղության համար:
8 դեկտեմբերի - Բարեկենդան Ս. Հակոբի պահոց: Առաջնորդանիստ
Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ
Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, հոգեհույզ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանն
այցելեց Ս. Հակոբ եկեղեցի, ուր օրվա պատարագիչն էր Տ. Վարուժան քհն.
Տերտերյանը:
9 դեկտեմբերի - Հղություն Ս. Աստվածածնի: Սուրբ Աստվածածին
մայր եկեղեցում, տոնի ուրախ առիթով, Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց
Տ. Տաթեւ քհն. Մարուքյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր
մեր»-ից առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
14 դեկտեմբերի - Տոն սրբոցն Մծբնա Հայրապետի, Մարուգե
ճգնավորի եւ Մելիտոս եպիսկոպոսի: Անի թաղամասի Ս. Հակոբ եկեղեցում,
տոնի ուրախ առիթով, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ: Օրվա պատարագիչն
էր Տ. Ռուբեն քհն. Գասպարյանը: Սրբազան արարողակարգի ընթացքում՝
«Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
15 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում
մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ՝ ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
22 դեկտեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում, ձեռամբ
Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանի, մատուցվեց Սուրբ եւ անմահ Պատարագ:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
29 դեկտեմբերի - Առաջնորդանիստ Ս. Յոթվերք եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանի:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
>>> |
|