Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրու դեմքն է, այցեքարտը, եւ առանց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Գյումրին կմնար խոնարհված:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 12 (300), Դեկտեմբեր 2024 թ.  


 

       

Ի ՏԵՐ ՀԱՆԳՉԵՑ

«Մորաքույրս էլ ննջեց: Գնաց՝ միանալու մորս, ավագ մորաքրոջս եւ քեռիներիս»: Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի խոսքերն են, որ ցավ ի սիրտ այսօր՝ դեկտեմբերի 23-ի առավոտյան դիմատետրի իր էջում հրապարակեց թեմակալ Առաջնորդը:

Սիրելի՛ Սրբազան Հայր, Ձեր հրապարակումից վայրկյաններ անց, Ձեզ ճանաչողներն աշխարհի տարբեր անկյուններից ցավակցական գրեր հղեցին, որոնց միանում ենք նաեւ մենք՝ «Ս. Յոթվերք» պաշտոնաթերթի խմբագրակազմը, թեմի հոգեւորականաց դասն ու բոլոր աշխատակիցները:

Մեր վշտակցությունն ու ցավակցությունն ենք հայտնում Ձեզ, Ձեր հարազատներին եւ բարեկամներին՝ մեծ կորստի ու ծանր վշտի առիթով:

Նաեւ աղոթում ենք, որ Բարձրյալն Աստված ընդունի Ձեր մորաքրոջ հոգին երկնային օթեւաններում եւ կենարար Սուրբ Հոգու շնորհներով մխիթարություն ու համբերություն պարգեւի թե՛ հարազատներին եւ թե՛ նրան ճանաչողներին: Թող լույս իջնի տիկին Արմենուհի Սահակյանի շիրմին եւ հանգչի խաղաղությամբ: Խունկ ու աղոթք նրա հիշատակին:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները