Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրու դեմքն է, այցեքարտը, եւ առանց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Գյումրին կմնար խոնարհված:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 12 (300), Դեկտեմբեր 2024 թ.  


 

       

«ՈՐ ՊՍԱԿԴ ԵՔ ԱՄԵՆԱՅՆ ԵԿԵՂԵՑԵԱՑ ՔՐԻՍՏՈՍԻ
ՍՈՒՐԲ ԱՌԱՔԵԱԼՔ»

«…Զսուրբ առաքեալսն մեր զԲարթողիմեոս եւ զԹադեոս որք Ասքանազեան
ազգին վիճակեցան…»:
ՇԱՐԱԿՆՈՑ

ոյեբերի 30-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին մեծ շուքով տոնախմբեց հայոց առաջին լուսավորիչներ Ս. Թադեոս եւ Ս. Բարդուղիմեոս Առաքյալների տոնը, ինչի ուրախ առիթով Ս. Յոթվերք եւ Ս. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցիների մի խումբ ուխտավոր հավատացյալներ, ստանալով Շիրակի թեի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի հայրական օրհնությունը, Զարիկ Իգիթյանի եւ Ժաննա Խաչատրյանի նախաձեռնությամբ, այցելեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին: Առաքյալների տոնը, Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի սրբատառ կոնդակով, դեռեւս 2015 թվականին հռչակվել է Աստվածամուխ Ս. Գեղարդի ուխտի օր: Այդ օրը հավատացելոց օրհնության համար դուրս է բերվում, Մայր Աթոռում պահվող, համաքրիստոնեական սրբությունը:

Տոնի ուրախ առիթով Մայր Տաճարում, հանդիսապետությամբ Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ: Օրվա պատարագիչն էր ՔԴԿ պատասխանատու Տ. Զաքարիա ծ. վրդ. Բաղումյանը: Եկեղեցական հանդիսավոր թափորը, Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ, հին վեհարանից Մայր Տաճար բերեց աստվածամուխ Ս. Գեղարդը: Սրբազան արարողակարգի ընթացքում պատարագիչ Հայր Սուրբը մեկնեց օրվա խորհուրդը, նաեւ խոսեց Սուրբ Գեղարդի նշանակության մասին. «Աստվածամուխ Սուրբ Գեղարդը կենաց զեն է, որ առատ օրհնություն եւ բարօրություն է պարգեւում դեպի իրեն եկող անկեղծ, ազնիվ, հավատով վառյալ, հույսով թեւավորյալ ու սիրով լիացյալ անձերին»:

ԵՐԿՐՊԱԳՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԳԵՂԱՐԴԻՆ

Նորին Սուրբ Օծությունը, օրհնելով ներկա ժողովրդին, հնարավորություն ընձեռեց, Մայր Աթոռ ուխտավորաբար ժամանած, հավատացյալներին երկրպագել եւ համբուրել սրբությունը: Գյումրեցի ուխտավորները երկյուղով համբուրեցին Ս. Գեղարդը՝ խնդրելով բժշկություն, հայոց սահմաններին անսասանություն, սեր, մաքրություն, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն հզորություն:

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՍՈՒՐԲ ԳԱՅԱՆԵ

Ուխտավորների հաջորդ հանգրվանը Սուրբ Գայանե վանքն էր, որի լուսե կամարների ներքո նրանք մոմեր վառեցին եւ աղոթք առաքեցին առ Բարձրյալը՝ հայցելով Ամենակալ Տիրոջ բարեգթությունը:

Վերջին հանգրվանը Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի՝ 2012 թվականին կառուցված, Ս. Աննա եկեղեցին էր, ուր ուխտավորները երգեցին շարականներ եւ աղոթք բարձրացրին առ Աստված՝ հայցելով սրբուհու բարեխոսությանը, իսկ երեկոյան գոհ սրտով բռնեցին տունդարձի ճամփան:

ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐԸ՝ ՆԵԼԼԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները