Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրու դեմքն է, այցեքարտը, եւ առանց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Գյումրին կմնար խոնարհված:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 12 (300), Դեկտեմբեր 2024 թ.  


 

       

ԱՄԱՆՈՐՅԱ ԱՌԱԿ՝ ՍԻՐՈՒՑ ՋԵՐՄԱՑԱԾ ՍՐՏԻ ՄԱՍԻՆ

շխարհում ապրում էր մի սառնասիրտ մարդ, ով այնքան հպարտ էր, որ փորձում էր չնկատել իր թերությունը: Փոքր տարիքում նա նույնիսկ պարծենում էր, որ չի զգում սեր, վիրավորանք, խղճահարություն, ցավ, տխրություն, մտերմություն. ընդհանրապես ոչինչ չի զգում:

Եվ ահա շատ տարիներ անց՝ ձմռան սառնաշունչ մի երեկո, սառնասիրտ մարդը տեսնում է ցնցոտիներով մի փոքրիկ տղայի: Մոտենում էր Ամանորը, դրսում ձյուն էր տեղում, փչում էր սառը քամին, եւ թվում էր, թե անգամ ծառերն են սառցահարվել: Սակայն տղան հաստատուն քայլերով մոտենում էր ամանորյա մեծ եղեւնուն, որը զարդարել էին քաղաքի կենտրոնում: Եղեւնուն հասնելուն պես՝ նրանք երկուսն էլ կանգ առան:

Սառնասիրտ մարդը մոտեցել էր եղեւնուն՝ զարդարանքները տեսնելու, իսկ տղան՝ Երկնային հրեշտակներից գաղտնի ինչ-որ բան խնդրելու:

- Մի կողմ անցեք, խնդրում եմ, ես այստեղ կարեւոր գործ ունեմ,- ասաց տղան:

Սառնասիրտ մարդն անտարբեր խնդմնդաց քթի տակ եւ գնաց իր գործերով, իսկ տղան, եղեւնու դիմաց ծնրադիր նայելով երկնքին, սկսեց շշուկով խոսել.

- Սիրելի՛ հրեշտակներ, երբ ես գալիս էի այստեղ, մտածում էի ձեզ խնդրել, որ դուք Աստծուց ինձ համար նոր հագուստ վերցնեք, քանի որ իմն արդեն մաշվել է, եւ ես շատ եմ մրսում: Սակայն ճանապարհին հանդիպեցի մի մարդու, որ ինձանից շատ ավելի դժբախտ է: Նա արդեն վաղո՜ւց է մրսում եւ թվում է, թե շուտով կվերածվի ձյան: Նվիրե՛ք նրան ջերմ սիրտ, այլապես նա երբեք երջանիկ չի լինի: Ես չգիտեմ` այլ կերպ նրան ինչպե՞ս օգնել:

Տղան դեռ շարունակում էր ծնրադիր մնալ՝ մտքով անգամ չանցկացնելով, որ իր խնդրանքը կարող է իրականություն դառնալ: Մի քանի րոպե անց սառնասիրտ մարդը վերադարձավ եղեւնու մոտ: Նրա ձեռքում նոր հագուստ էր տղայի համար:

Ամենայն հավանականությանբ Երկնային հրեշտակները կատարել էին փոքրիկի խնդրանքը: Իհարկե նրանք չէին փոխել այդ մարդու սառը սիրտը, այլ պարզապես այնտեղ թողել էին Մանուկ Հիսուսի երկու ամենաթանկ շնորհները՝ Սերն ու Կարեկցանքը:

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները