Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրու դեմքն է, այցեքարտը, եւ առանց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Գյումրին կմնար խոնարհված:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 12 (300), Դեկտեմբեր 2024 թ.  


 

       

Տ. ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆԻՆ՝
ԱՌԱՋՆՈՐԴՈՒԹՅԱՆ 25-ԱՄՅԱԿԻ ԱՌԻԹՈՎ

Երբ անցածն ու գալիքը փորձում եմ կողք-կողքի պատկերացնել՝ լրացումներ կամ շտկումներ կատարելու ակնկալությամբ, չեմ գտնում այն սպիտակ էջերը, որոնք անցնող տարիներից են փոխանցվել, հետեւաբար դրանք լրացնել, առավել եւս ապագայի հետ կապել չեմ կարող: Արվածը հաջողված կամ չստացված մի խճանկար է, գնահատականը թողնում եմ տիրախնամ հոտիս հավատավորին, իսկ գալիքը պայմանավորված է ավելի արդյունավետ աշխատանքով: Նոր ծրագրեր, այո՛, ունեմ, եւ թե Աստված կամենա, հաջողությամբ կպսակվեն` հօգուտ Շիրակի թեմի եւ Հայոց Եկեղեցու ընդհանրապես:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊՍ. ԱՋԱՊԱՀՅԱՆ
ԴԵԿՏԵՄԲԵՐ, 2019 Թ.

ԱՋԱՊԱՀՅԱՆ ԳԵՐԴԱՍՏԱՆԻ
ՄԵՐՕՐՅԱ ԿՏԱԿԸ


արդկային միտքը հաստատուն է, երբ աստվածային կենդանի լույս ունի իր մեջ: Մարդուն բարի ու իմաստուն են դարձնում քրիստոնեական բարոյականությունն ու առաքինությունները, որոնց կրողն է Շիրակի թեմի Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը:

Գյումրին ճակատագրորեն կանխորոշված էր Սրբազան Հոր համար: 2001 թ. սեպտեմբերի 30-ին, եպիսկոպոսական ձեռնադրությունից եւ օծումից անմիջապես հետո, նորոգ օծյալ Սրբազանը հաստատվեց Շիրակի թեմի Առաջնորդ՝ հանդիսանալով իր գերդաստանի հայրերի մերօրյա կտակը:

Արդեն քսանհինգ տարի նա հովվում է Շիրակի տիրախնամ թեմը: Ինչո՞ւ Շիրակ, ինչո՞ւ Գյումրի… որովհետեւ «Գյումրին իմ ճակատագիրն է, իմ մանկությունը, իմ այսօրը…»,- Սրբազան Հոր բարձրաձայն մտորումներն են: Նա հայրենի քաղաքի հետ ապրեց դեռ չսպիացած վշտի մորմոքը, տագնապները, հույսի վերթեւումները:

«…Այս տարիների բոլոր իրադարձություններն էլ մեկը մյուսից տարողունակ են՝ անկախ նրանից ուրախալի են, թե ընդհակառակը: Երբ եկա, Շիրակի թեմում ընդամենը չորս օծված եկեղեցի եւ մատուռ կար, որոնցից Ս. Պատարագ էր մատուցվում միայն մեկում՝ Ս. Յոթվերքում: Իմ ձեռքով օծվեցին քառասունութ եկեղեցի եւ մատուռ: Դրանցից մոտ կեսը նորակառույցներ են, մյուս կեսը՝ վերակառուցվածներ:

Բայց ամենահիմնականը թեր-եւս կշեշտեի Գյումրիում երկրաշարժից խոնարհված եկեղեցիների վերակառուցումը եւ ի մասնավորի Ս. Ամենափրկիչ եկեղեցու վերակառուցումն ու խաչերի օծումը: Դա իրոք, երեւի թե ամենահուզիչ իրականությունն էր, որ կարող էի երբեւիցե պատկերացնել»,- ծառայության 20-ամյակին նվիրված հարցազրույցում նշել է Միքայել Սրբազանը: Վերոգրյալին ավելացրեք եւս հինգ տարվա կատարված աշխատանք, վերակառուցված, կառուցված ու օծված եկեղեցիներ, եւ էլի շատ ու շատ անհամրելի աշխատանքներ...

Առաջնորդության քսանհինգ տարիներին Սրբազան Հայրը հասցրել է լինել Շիրակի թեմի բոլոր համայնքներում: Անձամբ է ուսումնասիրել առկա խնդիրները, ծանոթացել սիրելի ժողովրդի ցավերին ու հոգսերին, լուծումներ գտել՝ մարդկանց հոգսը փոքր-ինչ թեթեւացնելու համար: Աստծո խոսքն է հասցրել ժողովրդին, այն դարձրել իր հավատավոր հոտի սեփականությունը: Ակնկալիքը մեկն է՝ օգնել ավելի շատ մարդկանց երկինք նայել, միայն այնտեղ փնտրել ապրածի եւ արածի արտացոլքը: Ուստի եւ հարազատ է դարձել բոլորին:

Թեմակալ Առաջնորդին հատուկ է մտքի շեշտված ճկունությունը, որ իմացականության դրսեւորումներից է: Սրբազան Հայրը գերազանց տիրապետում է խոսքի մշակույթին, ինչը բնորոշ է ինտելեկտուալ բարձր որակներով օժտված մարդուն: Հենց դրանով է պայմանավորված նրա խոսքի բացառիկությունը, գրավչությունն ու հասանելիությունը հասարակության ամենատարբեր շերտերի համար: Սրբազան Հոր խոսքը խարսխված է հավատի վրա, օժտված բազմազանությամբ, ծանրաբեռ քրիստոնեական բարոյախոսությամբ, բայց եւ ազատ է լույսի պես:

Միքայել Սրբազանն այն եզակի բարձրաստիճան հոգեւորականներից է, ում իրավամբ սիրում ու հարգում է ո՛չ միայն ժողովրդի հավատավոր հատվածը:

Սիրելի՛ Սրբազան Հայր, շնորհավորում ենք Ձեզ՝ հովվության 25- ամյակի ուրախ առիթով: Թող Բարձրյալն Աստված զորավիգ ու օգնական լինի Ձեզ՝ եկեղեցաշեն բարի նախաձեռնություններում՝ պարգեւելով ամուր առողջություն, չարից պաշտպանվածություն եւ մշտանորոգ նվաճումներ առաջնորդական Ձեր առաքելության մեջ՝ ի փառս մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոսի, ի պայծառություն Շիրակի թեմի եւ Հայոց Եկեղեցու:

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան օծեալ Սուրբ Աջոյն՝


ԳԱՅԱՆԵ ՍԱՆԴՈՅԱՆ ՁԵՐ ՀՈԳԵԶԱՎԱԿՆԵՐ


* * *

1999 թվականի դեկտեմբերի 1-ին, Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի կողմից, մեր սիրելի Միքայել Սրբազանը նշանակվեց Շիրակի թեմի առաջնորդական տեղապահ, ապա եւ՝ Առաջնորդ:

Շիրակի թեմի համար այս 25 տարիները եղել են հոգեւոր զարթոնքի, շենացման ու բարգավաճման տարիներ՝ շնորհիվ իր նվիրական առաքելությանը հավատարիմ Սրբազան Հոր ջանքերի եւ եկեղեցաշեն ու ազգանվեր գործունեության:

Շիրակի թեմի քահանայից դասը, հավատավոր ողջ ժողովուրդը որդիական խոնարհությամբ շնորհավորում են սիրելի Սրբազան Հորը՝ աղոթք բարձրացնելով առ ամենակալն Աստված, որ Տերը պարգեւի նրան երկար տարիների քաջառողջ կյանք՝ առաջնորդելու իր հավատավոր հոտը բազում տարիներ:

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն՝


ՇԻՐԱԿԻ ԹԵՄ


* * *

եկտեմբերի 1-ին լրացավ Շիրակի թեմի Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի առաջնորդության 25-րդ տարեդարձը: Միանալով բոլոր բարեմաղթանքներին՝ Մարմաշենի հովվությունն ու հովվության եկեղեցասեր երիտասարդաց միությունը՝ հոգեւոր հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի գլխավորությամբ, ջերմորեն շնորհավորում են Ձեզ, սիրելի՛ Սրբազան Հայր, ցանկանում արգասաբեր գործունեություն եւ անսպառ եռանդ:

Թող Աստված զորավիգ լինի Ձեզ՝ անսասան պահելով Ձեր առաջնորդական գավազանը՝ հոգեւոր առաջնորդության մեջ:

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն՝


ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ


* * *

եկտեմբերի 1-ին լրացավ Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի առաջնորդության 25-ամյակը: Այս բերկրալի օրվա առիթով որդիաբար շնորհավորում ենք Սրբազան Հորը, աղոթում, որ Ամենակարող Աստված զորակից լինի նրան առաջնորդական դժվարին առաքելության ճանապարհին՝ ի նպաստ Շիրակի թեմի զորացման եւ հավատացյալների հոգեւոր կյանքի առաջընթացի:

Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր
Ձերդ Սրբութեան Օծեալ Սուրբ Աջոյն՝


ԻՍԱՀԱԿՅԱՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ


* * *

երաշնորհ Սրբազան Հայր,

Սրտանց շնորհավորում ենք Ձեզ՝ առաջնորդության 25-ամյակի եւ ծննդյան տարեդարձի ուրախ առիթներով եւ մաղթում նորանոր նվաճումներ՝ Ձեր անցնելիք հետագա ճանապարհին:

Սիրելի՛ Սրբազան, Դուք աստվածային սիրո թարգմանն եք, Ձեր խոսքով, վարքով եւ գործով Քրիստոսի պատկերն արտացոլող հայելին, քանզի «ոչ եթե անձամբ ոք առնու պատիւ, այլ կոչեցեալն Աստուծոյ»: Եթե սովորական մահկանացուի համար դա գրեթե անկարելի է, ապա օծյալին տրվում է որպես կենսակերպ: Թող Տերը շնորհի Ձեզ առավել առողջություն, սեր ու իմաստություն, համբերություն ու հոգու խաղաղություն, որպեսզի Ձեզ վստահված Շիրակի տիրախնամ թեմն ուղղափառ վարդապետությամբ, հայրական հոգատարությամբ ու խնամքով առաջնորդեք դեպի գալիք ժամանակներ, դեպի խաղաղ նավահանգիստ:

Որդիական սիրով մատչիմք ի համբոյր
Ձերդ օծեալ Սուրբ Աջոյն՝

«Ս. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԽՄԲԱԳՐԱԿԱԶՄ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները