ԿԻՐԱԿՆՕՐՅԱ
ՆՈՐ ԴՊՐՈՑ ԲԱՅԱՆԴՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ
 իրակնօրյա
դպրոցները մեր երեխաների հոգին կրթելու, ազգային եւ հոգեւոր արժեհամակարգն
ինքնության հիմք դարձնելու լավագույն միջոցներն են: Առաջնորդվելով
այս հրամայականով՝ Շիրակի թեմի հավատավոր հայորդիները ոչ մի ջանք
չեն խնայում՝ մանուկ սերնդին հոգեւոր գիտելիքներ ջամբելու, Հայոց
Եկեղեցի առաջնորդելու ճանապարհին:
Ասվածի վառ դրսեւորումներն են գործող կիրակնօրյա դպրոցները, այդ
թվում նաեւ Ազատանի հովվությունում բացված եւ շուրջ երկու ամիս գործող
թվով չորրորդ կիրակնօրյան: Այս անգամ կիրակնօրյա դպրոց հաճախելու,
Աստծո խոսքին ունկնդիր լինելու եւ Հայոց Եկեղեցու տոներին ու ծեսերին
հաղորդ լինելու հնարավորություն են ստացել Բայանդուր բնակավայրի
երեխաները:
Կիրակնօրյա
դասընթացներին մասնակցում են ութից տասնվեց տարեկան շուրջ հիսուն
երեխա, ովքեր մեծ ոգեւորությամբ ու հետաքրքրասիրութամբ են լսում
եւ սովորում մատուցվող թեմաները, ստանում իրենց հուզող հարցերի պատասխանները:
Այս գաղափարը կյանքի կոչվեց աջակցությամբ Բայանդուրի վարչական ղեկավար
տիար Բաբկեն Սաղաթելյանի, որ օգնեց տարածք տրամադրելու հարցում,
Իրինա Բաղդասարյանի, որ ամեն ջանք ի գործ դրեց՝ կազմակերպչական հարցերը
լավագույնս իրականացնելու համար:
Մեծ է աջակցությունը նաեւ Թերեզա Մխիթարյանի, քանի որ վերջինս անցկացվող
դասընթացները դարձնում է առավել աշխույժ, ուսանելի ու հետաքրքիր:
ԳՈՀԱՐ ԳԱԼՏԱԳԱԶՅԱՆ
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԸ՝ ՀԵՂԻՆԱԿԻ
>>>
|
|