Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին Գյումրու դեմքն է, այցեքարտը, եւ առանց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու Գյումրին կմնար խոնարհված:

ՄԻՔԱՅԵԼ ԱՐՔԵՊԻՍԿՈՊՈՍ ԱՋԱՊԱՀՅԱՆ
 

 

Ընթացիկ համար

 


Քեզ համար   

 


Մանուկներին

 


Արխիվ

 

Քարոզները

 

Բացիկներ

 

   
    ԻԵ Տարի, Թիվ 12 (300), Դեկտեմբեր 2024 թ.  


 

       

ՈՒԽՏԻ ԽԱՉԵՐԹ ԱՌԱՋԻՆ
ԼՈՒՍԱՎՈՐԻՉՆԵՐԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

ոյեմբերի 30-ին, Շիրակի թեմի բարեխնամ Առաջնորդ Գերաշնորհ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանի օրհնությամբ, մեր առաջին լուսավորիչների՝ Սուրբ Թադեոս եւ Սուրբ Բարդուղիմեոս Առաքյալների տոնի առիթով, կազմակերպվեց ուխտի խաչերթ:

Սառնաղբյուրում գտնվող Հոգեվանքի (Կարմիր վանք) մոտից ուխտերթը շարժվեց դեպի Սուրբ Թադեոս եկեղեցի: Շիրակի թեմի արժանապատիվ Տեր Տաթեւ, Տեր Մակար եւ Տեր Սարգիս քահանաների, ինչպես նաեւ Արթիկի թեմի արժանապատիվ Տ. Լեւոն քահանա Հովհաննիսյանի առաջնորդությամբ, «Սրբազան Հայաստան» նախաձեռնության անդամներ Արմեն Հարեյանի եւ Սամվել Գրիգորյանի ակտիվ մասնակցությամբ, ուխտավորները միախորհուրդ աղոթքներով ու շարականներով շարժվեցին Սուրբ Թադեոս աղոթատուն: Մասնակիցները Սառնաղբյուր էին եկել ոչ միայն Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերից, այլ նաեւ արտերկրից:

Սուրբ Թադեոս եկեղեցում, Արթիկի թեմի հոգեւոր սպասվոր Տ. Եղիշե քհն. Նազարյանի ձեռամբ, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ: Հավարտ արարողակարգի, ուխտավորները սիրո ճաշի սեղանի շուրջ ի մի եկան Սառնաղբյուր համայնքի սրահներից մեկում: Վերջիններս հնարավորություն ունեցան զրուցել Հյուսիսային Կարոլինայի Շառլոթ քաղաքի Սուրբ Սարգիս եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի հետ, որ հատուկ ժամանել էր Հայաստան՝ խաչերթին մասնակցելու նպատակով:

Հիրավի, մեզանից յուրաքանչյուրի սրբազան պարտքն է միասնաբար մեր քայլերն ուղղել դեպի փրկության տապան՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի՝ հայտնապես վկայելով մեր հավատքն առ Տեր Հիսուս Քրիստոս, հայցելով նաեւ Սրբերի բարեխոսությունը:

ՄԱՐԻԱՄ ՍՈՒՔԻԿՅԱՆ

>>>

 
     
         


 

 

Ընթացիկ համար Քեզ համար Մանուկներին Արխիվ   Քարոզները