Լրահոսից
2 նոյեմբերի - Տոն ամենայն Սրբոց,
հնոց եւ նորոց, հայտից եւ անհայտից: Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ
մայր եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Նարեկ
քհն. Անտոնյանի: Սրբազան արարողության ընթացքում՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվա խորհուրդը մեկնող ոգեշունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր
Հայրը:
3 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ
անմահ Պատարագ մատուցեց Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանը: Հընթացս
սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվան պատշաճող քարոզ
խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
Սուրբ Պատարագի ընթացքում՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոոց
Կաթողիկոսի գահակալության 25-րդ տարեդարձի ուրախ առիթով, կատարվեց
Հայրապետական մաղթանք:
9 նոյեմբերի - Սրբոց հրեշտակապետացն Գաբրիելի,
Միքայելի եւ ամենայն երկնային զորացն: Տոնի ուրախ առիթով առաջնորդանիստ
Ս. Աստվածածին եկեղեցում, ձեռամբ Տ. Վարագ քհն. Հակոբյանի, մատուցվեց
Սուրբ եւ անմահ Պատարագ: Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից
առաջ, օրվան համահունչ քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
Նույն օրը թեմակալ Առաջնորդ Տ. Միքայել արքեպս. Աջապահյանը մասնակցեց
Ս. Ամենափրկիչ եկեղեցում մատուցվող Ս. Պատարագին, ուր պատարագիչն
էր Տ. Ավետիք աբղ. Սողոմոնյանը:
10 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Թաթուլ ավգ. քհն. Հակոբյանը եւ «Հայր
մեր»-ից առաջ, օրվա սուրբգրային ընթերցվածը մեկնող, հանգամանալից
քարոզ խոսեց:
11 նոյեմբերի - Ս. Մինասին նվիրված տոնի ուրախ
առիթով՝ համանուն մատուռում, մատուցվեց ուխտի Սուրբ եւ անմահ Պատարագ:
Օրվա պատարագիչն էր Ս. Մինասի հոգեւոր հովիվ Տ. Վարագ քհն. Հակոբյանը:
Սրբազան արարողակարգի ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, օրվա խորհուրդը
մեկնող քարոզ խոսեց պատարագիչ Տեր Հայրը:
17 նոյեմբերի - Սուրբ Յոթվերք մայր եկեղեցում Սուրբ
եւ անմահ Պատարագ մատուցեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը: Սրբազան արարողակարգի
ընթացքում՝ «Հայր մեր»-ից առաջ, հանգամանալից քարոզ խոսեց պատարագիչ
Տեր Հայրը:
21 նոյեմբերի - Ընծայումն Ս. Աստվածածնի երից ամաց
ի տաճարն: Տոնի ուրախ առիթով Ս. Աստվածածին եկեղեցում Սուրբ եւ անմահ
Պատարագ մատուցեց, հյուրաբար Գյումրիում գտնվող, Դիլիջանի Ս. Խաչ
եկեղեցու հոգեւոր հովիվ Տ. Շավարշ քհն. Սիմոնյանը եւ «Հայր մեր»-ից
առաջ հավուր պատշաճի քարոզ խոսեց:
24 նոյեմբերի - Սուրբ Աստվածածին մայր եկեղեցում
Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցվեց ձեռամբ Տ. Շիրակ ավգ. քհն. Առաքելյանի:
Հընթացս սրբազան արարողակարգի՝ «Հայր մեր»-ից առաջ, ոգեշունչ քարոզ
խոսեց Տ. Հուսիկ քհն. Գրիգորյանը:
30 նոյեմբերի - Տոն սրբոց առաքելոցն եւ առաջին
լուսավորչացն մերոց Թադեոսի եւ Բարդուղիմեոսի: Տոնի ուրախ առիթով
Ս. Յոթվերք եկեղեցում Սուրբ եւ անմահ Պատարագ մատուցեց եւ օրվան
համապատասխան հանգամանալից քարոզ խոսեց Տ. Վարագ քհն. Հակոբյանը:
>>> |
|