ՇՆՈՐՀԱՎՈՐՈՒՄ
ԵՆ
երաշնորհ
Սրբազան Հայր,
Մարմաշենի հովվությունը եւ հովվության երիտասարդաց միությունը, հոգեւոր
հովիվ Տ. Փառեն քհն. Պետրոսյանի գլխավորությամբ, շնորհավորում են
Ձեզ՝ Սրբոց Հրեշտակապետաց տոնի եւ Ձեր անվանակոչության օրվա առիթով,
ցանկանում քաջառողջություն, մեծ եռանդ եւ ուժ՝ հոգեւոր առաջնորդության
մեջ: Թող Աստված զորավիգ լինի Ձեզ, իսկ Ձեր խրատներն ու օրհնությունները
միշտ ուղեկից եւ ուղեցույց դառնան ողջ հավատավոր ժողովրդին: Նաեւ
անսասան թող մնա Ձեր առաջնորդական գավազանը, որպեսզի շարունակեք
շենացնել Շիրակի տիրախնամ թեմը:
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր
Ձերդ Սրբութեան օծեալ Սուրբ Աջոյն՝
Տ. ՓԱՌԵՆ ՔՀՆ. ՊԵՏՐՈՍՅԱՆ
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՀՈՎՎՈՒԹՅՈՒՆ
* * *
երաշնորհ
Սրբազան Հայր,
Շիրակի թեմի քահանայից դասն ու հավատավոր ժողովուրդը շնորհավորում
են Ձեզ՝ Սրբոց Հրեշտակապետաց տոնի, ինչպես նաեւ Ձեր անվանակոչության
կապակցությամբ:
Քրիստոնեական ճշմարիտ հավատքի զորությամբ, խորագիտությամբ եւ հզոր
կամոք տարիներ շարունակ Ձեր կյանքը նվիրել եք հոգեւոր ծառայությանը
եւ Շիրակի թեմի հավատավոր հոտի առաջնորդությանը: Լուսավորել եւ առաջնորդել
եք մեր ժողովրդին դեպի փրկության տապան` Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցի,
օրինակ լինելով քրիստոնեական ու ազգային ինքնությամբ ապրելու համար:
Աստծո զորակցությամբ թող կենսավորվի մեր հայրենիքի ու Հայ Առաքելական
Սուրբ Եկեղեցու ապագայի հանդեպ ունեցած Ձեր տեսլականը:
Առ Բարեգութ Հայր հայցում ենք, որ Ձեզ հաստատուն ու անսասան պահի
այս մեծագույն կոչման մեջ` ընձեռելով հնարավորություն, որ շատ սերունդներ
լսեն Ձեր հայրական օրհնության խոսքը, խորիմաստ խրատներն ու քարոզները:
Որդիական խոնարհութեամբ մատչիմք ի համբոյր
Ձերդ Սրբազնութեան Սուրբ եւ Օծեալ Աջոյն՝
ՇԻՐԱԿԻ ԹԵՄ
* * *
երշնորհ
Սրբազան Հայր,
Ի խորոց սրտի, որդիական սիրով շնորհավորում ենք Ձեզ՝ Սրբոց Հրեշակապետաց
տոնի եւ Ձեր անվանակոչության ուրախ առիթով՝ մաղթելով քաջառողջություն,
արեւշատություն ու մեծաթիվ մտահղացումների իրականացում: Նաեւ մեր
աղոթքն ենք առաքում առ Բարձրյալը, «զի իցէք հաստատունք եւ առանց
գայթակղութեան ի աւուրն Քրիստոսի, լցեալ պտղովք արդարութեան եւ ի
ձեռն Յիսուսի Քրիստոսի ի փառս եւ ի գովեստ Աստուծոյ»: Մեր Տեր Հիսոս
Քրիստոսի ու Հայրերի սուրբ հավատքի անմահ ջահը հարաժամ թող լուսավորի
Ձեր հոգեւոր վերարթնության լայնահուն ճանապարհը՝ ի պայծառություն
եւ ի բարօրություն Շիրակ աշխարհի ու մեր ժողովրդի:
Մատչիմ ի համբոյր Ձերդ Օծեալ Սուրբ Աջոյն՝
«Ս. ՅՈԹՎԵՐՔ»-Ի ԱՇԽԱՏԱԿԱԶՄ, ՔՆԱՐԻԿ ՄԽԻԹԱՐՅԱՆ,
ԺԱՆՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆ, ԱՆԺԻԿ ԳՐԻԳՈՐՅԱՆ, ԶԱՐԻԿ ԻԳԻԹՅԱՆ,
ԱԼՎԱՐԴ ԿԱՂԶՎԱՆՑՅԱՆ, ԶԻՆԱ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ,
ՔԴԿ-Ի ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐ
>>>
|
|