Մանուկներին
՝Սրբազան Պատմություն
ՏԱՐՕՐԻՆԱԿ ԹԱԳԱՎՈՐԻ ԱՆՀԵԹԵԹ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ
ատմում
են, թե հեռավոր երկրում ապրում էր տարօրինակ ու հաճախ անհեթեթ ցանկություններ
ունեցող մի թագավոր: Մի գիշեր նա, քնելուց առաջ, մենախոսում է.
-
Չկա մի բան, որ կյանքումս տեսած չլինեմ: Տեսա ու վայելեցի այն ամենը,
ինչ կարող էր աննշմար մնալ հասարակ մարդկանց համար: Միայն մի բան
կա, որ չեմ արել. ուզում եմ Աստծուն տեսնել:
Հաջորդ առավոտ նա հրավիրում է իր բոլոր ենթականերին, կրոնավորներին
ու գիտնականներին եւ նրանց ասում, որ ցանկանում է տեսնել Աստծուն:
Եվ երեք օր ժամանակ է տալիս, որպեսզի վերջիններս իր ցանկությունն
իրականացնեն, իսկ չկատարելու դեպքում խոստանում է, որ բոլորին կդատապարտի
մահվան:
Տարօրինակ ցանկություն. ո՞վ պիտի կարողանար իրականություն դարձնել
նման արտառոց ու անիրականանալի ցանկությունը: Ներկաները խուճապի
են մատնվում: Երեք օրն անցնում է, եւ ոչ ոք չի կարողանում ելք գտնել:
Թագավորը զայրացած պատրաստվում է հրաման արձակել՝ պատժելու մարդկանց,
բայց այդ ժամանակ ծառան հայտնում է նրան, թե մի հասարակ հովիվ ասում
է, որ կարող է կատարել արքայի ցանկությունը:
Օրը շատ արեւոտ էր: Հովիվը թագավորին հրավիրում է դաշտ եւ խնդրում
վերեւ՝ երկնքին նայել: Սակայն երբ թագավորը փորձում է հայացքը հառել
երկնքին, աչքերն ուժեղ արեւից ցավում են, եւ նա չի կարողանում բարձրացնել
կոպերը: Զայրացած թագավորը հովվին մեղադրում է, թե իրեն կուրացնել
է ուզում:
- Քա՛վ լիցի,- հանդարտորեն պատասխանում է հովիվը,- բայց իմացե՛ք,
արքա՛, որ Աստծո բյուրավոր փառքերից արեւը փոքրագույնն է միայն:
Դուք, որ անգամ նրան չկարողացաք նայել, ինչպե՞ս պիտի նայեք Աստծուն,
որ հազար անգամ ավելի շողշողուն է. այս աչքերն անզոր են Նրան տեսնել:
Հարկավոր է ունենալ ուրիշ աչքեր:
Թագավորն ականջալուր է լինում հովվի պատասխանին եւ գլխիկոր վերադառնում
պալատ՝ ինքն իրեն խորհելով, որ, արքա լինելով հանդերձ, ամենապարզ
ճշմարտությունը միմիայն հովվից կարողացավ լսել:
>>>
|
|